Պատանեկան ամսագրերը 2016-2017 ուս. տարում

set_character_style

Պատանեկան ամսագրեր. ընդհանուր դիտարկումներ

Թերություններ և խնդիրներ

  • Ոչ բոլոր ամսագրերի առաջին էջում են տեսանելի մասնակից-սովորողների անուն-ազգանունները
  • Չկան անոտացիաներ. ինչ ամսագիր է, ինչ նպատակ է հետապնդում, մի խոսքով` չկան նախագծի մասին պատմող ընդհանուր նկարագրություն կամ դրա նման մի բան
  • Որոշ ամսագրերում բացակայում է նյութերի թողարկման ժամանակը
  • Տեսանելի չէ կոնկրետ սովորողի կատարած աշխատանքը
  • Ամսագրերի ձևավորման, նաև` լոգոների խնդիր ունենք
  • Որոշ ամսագրերում տեղադրված չեն հաշվիչներ
  • Արտաքին և ներքին կարգավորումների խնդիր ունենք
  • Ընդհանուր առմամբ պահպանվում են հեղինակային իրավունքի նորմերը, բայց անելիքներ դեռ կան:
  • Ընդհանուր առմամբ ամսագրերի գրական լեզուն տանելի է, բայց անելիքներ շատ կան:

Առկա խնդիրներին ուղղված առաջարկներ

  • Ամսագրի առաջին էջում ճիշտ կլինի, որ երևա հիմնական խմբագրակազմում ընդգրկված սովորողների անուն-ազգանունները, նաև` նախագծի ղեկավարինը:
  • Ամսագրում ընդգրկված յուրաքանչյուր սովորող լավ կլինի, որ ունենա իր անհատական էջը` օրվա ցանկացած պահին անարգել մուտք գործելու համար: Սա հնարավորություն կտա տեսնել յուրաքանչյուր սովորողի կատարած աշխատանքը, հետևել գործունեության դինամիկային:
  • Առաջին էջում հակիրճ ու հասկանալի կերպով երևա նախագծի ընդհանուր նկարագրությունը, որպեսզի այցելուի համար պարզ դառնա` ինքն ինչ մեդիատարածքում է հայտնվել:
  • Ամսագրում երևա թողարկվող նյութերի օրը, ամիսն ու տարին, հակառակ դեպքում անհնարին է հասկանալ` թարմացումներն ինչ հաճախականությամբ են արվում:
  • Ճիշտ կլինի, որ ամսագրերի ձևավորմամբ զբաղվեն ապագա մասնագետներ, ասել է թե` սովորողների մի խումբ լինի, որն իր ղեկավարի հետ զբաղվի մեր ամսագրերի ձևավորման դիզայնով, նաև` լոգոներով:
  • Տեղադրված լինեն հաշվիչներ, որպեսզի հասկանալի դառնա` որքանով է կատարված աշխատանքն արդյունավետ ու պահանջարկ ունեցող:
  • Լավ կլինի, որ թողարկվող նյութերի մոտավոր թիվ սահմանվի` ինչպես ամսագրում յուրաքանչյուր սովորողի համար (ներքին կարգավորում), այնպես էլ mskh-ում` յուրաքանչյուր ամսագրի համար (արտաքին կարգավորում):
  • Ավելի շատ ուշադրություն դարձնել հեղինակային իրավունքի, համացանցային մշակույթի և էթիկայի պահպանմանը:
  • Կապված թողարկվող նյութերի հոսքից` հաճախ անհնար է դառնում միաժամանակ խմբագրել-սրբագրել  բոլոր նյութերը: Բացը լրացնելու համար կարելի է ունենալ սովորող-խմբագիրներ: Կարող են օգտակար լինել նաև ընտրությամբ գործունեության խոսքի մշակման դասաժամերը:

Նաև`   «Երգ Երգոց» նախագիծ. հնարավոր զարգացումներ

 «Հոգևոր Հայաստան» նախագիծ. զարգացման ենթակա ուղղություն

Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

4 отзыва на “Պատանեկան ամսագրերը 2016-2017 ուս. տարում

  1. Уведомление: Մայիսյան հավաք 2016 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Մայիսի 2 – Մայիսյան հավաք

  3. Նունե Մովսիսյան:

    հայտագրված աշխատանքների ներկայացում
    թարգմանական գործունեությանն առնչվող խնդիրներ
    թարգմանական ուսումնական գործունեության և ամսագրերի զարգացմանն առնչվող հարցեր
    Թարգմանչուհի Նունե Թորոսյան «Մատանիների տիրակալը»-Վարպետության դաս

    Нравится

  4. Уведомление: Նախաձեռնությունը՝ հակաբացիլ անշարժության | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий