Ռաբինդրանաթ Թագոր «Նա է…»

Tagor

Ահա թե ինչու է նա կարողանում

Քեզնից եկող արևային ճառագայթն ինձ մոտ է թռչում գիրկը լայն բացած և ամբողջ մի օր կանգնում իմ դռների առաջ, որպեսզի ցույց տա քո ամպոտ հետքերը, որոնք առաջացել են իմ արցունքներից, հոգոցներից ու երգերից…

Դու խելահեղ ուրախությամբ աստղային կուրծքդ ծածկում ես միգամած ամպերի քո թիկնոցով` ստեղծելով անհամար ձևեր, ծալքեր և անընդհատ փոփոխվող գունավորումներ:

Նա այնքա՜ն եթերային է, այնքա՜ն փխրուն, այնքա՜ն նուրբ, այնքա՜ն լիքն է արցունքի կաթիլներով ու թախիծով…

Նա անմեղ է ու մաքուր. ահա` ինչու ես դու սիրում նրան…

Ահա, թե ինչու է նա կարողանում ստվեր ձգել քո լուսե ճառագայթի վրա…

Նա է…

Նա՛ է, ով իմ էությունն իր խորքային հպումներով ծածուկ արթնացնում է…

Նա՛ է, ով հիացած աչքերով ու բերկրանքով խաղում է իմ սրտի տողերի հետ` քաղցր ու դառը ընդմիջումներով…

Նա՛ է, ով հյուսված է իմ ներսի կտավի արծաթի ու ոսկու, զմրուխտի ու բեհեզի թրթռուն երանգներից…

Նա՛ է, ում հագուստի ծալքերի տակից երևում են ոտքերը, և երբ դիպչում եմ դրանց`  ինքս ինձ մոռանում եմ…

Կանցնեն տարիներ և դար կանցի, ու միշտ` տարբեր անուններով, տարբեր ձևերով, վշտի ու երջանկության տարբեր կերպերով, միևնո՛ւյնն է, նա կիշխի իմ սրտի վրա…

Ես ոչինչ չխնդրեցի քեզանից

Ես ոչինչ չխնդրեցի քեզանից, ես չասացի քեզ իմ անունը:

Երբ դու հեռացար, ես լուռ էի: Ես կանգնել էի ջրհորի մոտի ծառի ստվերում, իսկ կանայք պատրաստվում էին հեռանալ պռնկեպռունկ ջրով լցված կավե կուժերով:

Նրանք ձայն տվին ինձ և գոռացին.

-Արի՛  մեզ հետ, արդեն կեսօր է:

Բայց ես դեռ սպասում էի ու հապաղում` անորոշ խոհերի գիրկն ընկած:

Ես չլսեցի, թե ինչպես դու մոտեցար: Քո հայացքը թախծոտ էր, երբ ինձ նայեցիր, քո ձայնը հոգնած հնչեց, երբ դու կամացուկ ասացիր.

— Օ՜, ես մի ճանապարհորդ եմ ու շատ ծարավ եմ:

Ես վեր թռա քնից և իմ կուժից քո ափի մեջ ջուր լցրեցի:

Տերևները սոսափում էին մեր գլխի վերևում, կկուները կանչում էին թավուտի խորքից, իսկ ծաղիկների գույները և հոտերը մեզ էին հասնում ճանապարհի շրջադարձից:

Ես ամոթից պապանձվեցի, երբ դու իմ անունը հարցրիր: Ես քեզ համար ի՞նչ արեցի, որ դու ուզում ես ինձ հիշել: Բայց հիշողությունն այն մասին, որ ես քեզ ջուր տվեցի, որպեսզի հագեցնես քո ծարավը, կապրի իմ սրտում և կլցնի այն քնքշությամբ…

Միջօրե է, հոգնած երգում են թռչունները, ծառի տերևները շրշում են իմ գլխավերևում, իսկ ես նստել եմ ու մտածո՜ւմ եմ, մտածո՜ւմ…

Աղբյուրը`  https://www.facebook.com/RabindranatTagor

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Թագոր» կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Ռաբինդրանաթ Թագոր «Նա է…»

  1. Уведомление: Աստված-մարդ հիմնախնդիրն ըստ Թագորի և Նարեկացու | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s