Էդ ո՞ր օրենքով…

Շուշի
Զարմանահրաշ, առողջ ու իմաստուն բան կա մեզ փոխարինելու եկած սերնդի մեջ:

Առանց դույզն-ինչ չափազանցնելու կարող եմ ասել` ես նրանցից շարունակ ու միշտ սովորելու բան եմ ունենում:

Համոզված եմ` հայոց հողը օրհնված` ուժ տվող ու ոգի փոխանցող է, իսկ մենք` Աստծո բռի մեջ պահած ենք: Հաճախակի նայե՛ք Արարատին ու կհասկանա՛ք: Նայե՛ք մեր պարերն ու լսե՛ք մեր հոգևոր երգերը, կզգա՛ք ու կհամոզվե՛ք:

Այլ բան է, որ մենք դա, ցավոք, չենք գիտակցում: Բնությունն իր օրենքներն ունի, որի հետ դու պարտավո՛ր ես հաշվի նստել: Չես կարող դրանք զանց առնել ու վե՛րջ: Չես կարող դեմ դուրս գալ, որովհետև դեմ գնալ նշանակում է` ոտնձգություն սեփական բնույթի դեմ: Դա նման է ինքդ քո դեմ վրաերթ կազմակերպելուն: Իսկ մենք շարունակ, դժբախտաբար, ազգովին հենց դրանով ենք զբաղված:

Ախր, դու պիտի ուզենա՛ս օգնել ինքդ քեզ, որ Տիեզերքը մարդկանց, դեպքերի ու հանգամանքերի միջոցով կարողանա քեզ օգնել: Եթե դու ոչինչ չես անում, արդյունքում ոչինչ ես ունենում: Իսկ, եթե ներսումդ ուժ ես գտնում, առնվազն փորձում ես ինչ-որ բան անել, բնության ուժերը սկսում են աշխատել ի օգուտ քեզ:
Միայն մի բան. լավ կլինի, որ դու ի սկզբանե բարի բան կամենաս ունենալ: Ընդ որում, Բարին անմիջականորեն առնչվում է Արդարության հետ: Արդար լինելու դեպքում, եթե ոչ այսօր, ապա վաղը կամ մյուս օրը կհաղթես, անպայմա՛ն կհաղթես: Անկախ ամեն ինչից` կհաղթե՛ս: Աշխարհն էլ դուրս գա քո դեմ, միևնույնն է, դո՛ւ ես հաղթելու:
Իսկ  Հաղթանակը, իմ խորին համոզմամբ, ոչ այլ ինչ է, եթե ոչ առաջին հերթին վախի հաղթահարում, իսկ վերջին հաշվով` Խաղաղության հաստատում, ավելի պատկերավոր` աշխարհի ու քո միջև Ծիածան…
Գյուղից եկած մի նորեկ տղա էր տեղափոխվել մեր դպրոց` փայլուն ընդունակություններով, վառվռուն աչք-ունքով, բիլակն էլ տեղը: Մեկ-երկու, տեսնեմ, երբ հայտնվում է` բոլորը ընդգծված հարգանքով են վերաբերում:
 Դասերից հետո տարա մի կողմ: Ասում եմ.
-Լսի՛ր, ինձ կարո՞ղ ես հասկանալի բացատրել, էդ ո՞նց է լինում, որ երեկ` մեկ, այսօր` երկու, քեզ տեղ են տալիս, հը՞ն:
Ու մեր տղան ի՞նչ ասի, որ լավ լինի.
-Ի՞նչ եք կարծում, ես խելացի՞ եմ:
Ասում եմ` հաստա՛տ:
-Ուժե՞ղ եմ:
Ասում եմ` է, հա՛:
Աչքերը պլպլացնելով, թե`
-Նայե՛ք ինձ, ես սիրո՞ւն եմ:
Ասում եմ` հա՛, հետո՞…
Մի պահ լռություն, ու …պատասխան.
-Բա, եթե ես խելոք եմ ու ուժեղ, բարի եմ ու սիրուն, ու իրենք ինձնից որևէ ձևով առավել չեն, ասացե՛ք խնդրեմ, էդ ո՞ր օրենքով ես պիտի խեղճանամ…
Չէ՛, ինչ ուզում եք, ասեք` զարմանալի ու հրաշալի, առողջ ու իմաստուն բան կա մեզ փոխարինելու եկած սերնդի մեջ: Սեր և խաղաղություն մեր հաջորդներին:
Աստված պահապան նրանց:
Նունե Մովսիսյան
Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Էդ ո՞ր օրենքով…»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s