Օգտագործիր քեզ տրված հնարավորությունները

հրեշտակ

Անհայտ հեղինակ

Հրեշտակը խիստ հայացքով նայեց ստորադասին և ասաց.

-Երկու բառով զեկուցի՛ր` ինչ կա-չկա:

-Ապրում է: Գնում է աշխատանքի: Ինչ-որ բանի հույս ունի:

-Ինչի՞ հույս ունի:

-Դժվար է ասել: Երկու անգամ ես նրան երջանիկ երազ ուղարկեցի` չի տեսնում: Ասում է, որ հոգնում է աշխատանքից:

-Իսկ ի ՞նչ աշխատանք է:

-Դե՛, ինչպես բոլորի մոտ: Ղեկավարություն: Ունայնություն: Ծխախոտ: Բամբասանք:

-Ղեկավությունը խի՞ստ է:

-Դե՛, ղեկավարությունը մնում է ղեկավարություն: Այնպիսին է, ինչպիսին բոլորի մոտ է: Նա, չգիտես ինչու, վախենում է ղեկավարությունից…

-Վախերը քշեցի՞ր:

-Հա՛, իհարկե, դեռ գրասենյակ տանող ճանապարհին: Թևերս թափահարեցի նրա գլխավերևում, անգամ ամպերը հեռացան: Ստիպված էի թևերս նրա ականջի մոտ պահել, որպեսզի արևը նկատի:

-Իսկ բաեկազմ արտաքինով անծանոթուհի՞ն: Էն էլի, որ բարձակրունկներով է: Վրայից էլ մարմինը խուտուտ տվող օծանելիքի հոտ է բուրում:

-Ախր, վիրավուրում եք…Քիթ քթի հանդիպեցրի մետրոյում:

-Եվ ի՞նչ:

-Ոչինչ: Ասաց` ներեցեք և մտքերի մեջ ընկած շարունակեց ճանապարհը:

-Իսկ աշխատանքից հետո՞:

-Խանութներ: Հեռուստացույց: Ամաններ լվանալ: Ինտերնետ: Երազ:

-Հեռուստացույցը փչացրեցի՞ր:

-Հա՛: Չգիտես ինչու` նորը առավ…

-Ինտերնետն անջատեցի՞ր:

-Հինգ օր շարունակ: Ու, քանի որ նա աշխատամոլ է, մինչև ուշ երեկո մնաց աշխատատեղում: Նրանց մոտ դա միանգամայն հնարավոր բան է:

-Ուրեմն` այդպե՜ս, հա՞: Իսկ հանգստյան օրերի՞ն:

-Քուն մինչև ճաշ: Բնակարանի մաքրություն: Երեկոյան` ընկերներ, ախմախ խոսակցություններ, օղի: Այդպես մինչև կեսգիշեր: Առավոտյան` ցավացող գլուխ ծածկոցով փակված: Կամ էլ` հեռուստացույց: Կամ էլ` համակարգիչ:
-Բա էն սիրուն անծանոթուհի՞ն:

-Շատ մոտ է: Երեք տուն այն կողմ: Նույն խանութում են գնումներ անում:

-Հերթ կանգնած ժամանակ հանդիպո՞ւմ կազմակերպել ես:

-Հա, բա ոնց, ինչպես նաև ավտոբուսի կանգառում, նաև` տոների ժամանակ:

-Կյանքի գծերը ստուգե՞լ ես:

-Հա՛, համընկնում են և՛ կյանքում, և՛ աշխատանքում…Նո՛ւյն քաղաքում…Նո՛ւյն կյանքի ճանապարհը…Չէ՛, ես այսպես այլևս  չեմ կարող: Չլինելիք գործ է:

-Թողնե՛լ խոսակցությունները: Բեր տեսնեմ ուժեղ ազդող միջոցների քո ցանկը:

-Ահա՛ այն, շե՛ֆ: Բարձր ջերմությամբ ուղեկցող գրիպ, տենդ, զառանցանք: Հոդախախտ, կոտրվածք: Ավտովթար: Սնանկություն: Հրդեհ: Զանգվածային անկարգություններ փողոցներում: Ֆինանսական ճգնաժամ: Քաղաքացիական պատերազմ…

-Լա՛վ, հերի՛ք է: Երկու հարյուր ութսունհինգերորդ կետ: Լրիվ մոռացել են` ինչպես աշխատել: Գիտե՞ս ինչ, կապվի՛ր զուգահեռ գծի հետ: Հանուն Սիրո անցնում ենք ծայրահեղ միջոցների կիրառման: Միայն թե ընտրիր դրանցից մեկը: Կատարե՛լ:

-Հասկացա՛, կատարե՛լ:

Խրատ

Տե՛ս և օգտագործի՛ր բոլոր հնարավորությունները, որոնք ձեզ տալիս է Աստված, այդ ժամանակ ձեր պահապան հրեշտակը ստիպված չի լինի դիմել ծայրահեղ միջոցների:

Աղբյուր`  plus.google.com

Ռուսերենից թարգմանությունը`  Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s