Գյուտ նշխարաց սրբոյն Գրիգորի Լուսավորչին մերոյ

389853_363587297056742_562659127_n

Հոգեգալստի երրորդ շաբաթ օրը Հայաստանյայց առաքելական եկեղեցին Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնվելու առթիվ սահմանել է հատուկ տոն` «Գյուտ նշխարաց սրբոյն Գրիգորի Լուսավորչին մերոյ»: 

Տոնին հնչում է Հով­հան­նես Երզն­կա­ցի վար­դա­պե­տի (13 դար) «Լե­րի՛նք ամե­նայն, այ­ս­օր ցն­ծա­ցե՛ք» շա­րա­կա­նը:

Լերինք ամենայն այսօր ցնծացէք ընդմեծապայծառ փառսն Սեպուհոյ գերազանց լերինն. քանզի ի նմա բնակեցաւ սուրբն Գրիգորիոսսիւն լուսոյ Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ. որով ցնծայ ի փառս վերնոյն Սիովնի: Որ առաւել խորին խորհրդով խնդայ քան զԱրարատեանն բարձր Մասիս. քանզի ի նմա հանգեաւ սուրբն Գրիգորի ոստապանն ապրեցուցիչ ի հոսանաց մեղաց Հայաստան ազանց. որով փրկիմք միշտ ի ջուրց հոսանաց: Յովհաննէս Երզնկացի (Պլուզ)

Մեր եկեղեցու և ժողովրդի համար միշտ էլ հատուկ նվիրական ու սրբազան նշանակություն և արժեք են ունեցել հատկապես «Հայոց հավատի հայր» Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարները, որոնք մեծ հարգանք են վայելում ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ քրիստոնեական աշխարհում: Գրիգոր Լուսավորչի հիշատակը, իբրև համաքրիստոնեական սրբի, տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները:

Սուրբ Լուսավորչի կյանքի վերջին ժամանակահատվածն անցավ մարդկանցից հեռու և անտես, ճգնության մեջ, Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանյա այր անունով հայտնի քարայրում, որտեղ ապրել էր Հռիփսիմյանց կույսերից Մանեն: Նրա մահվան հանգամանքներն անհայտ են:

Մովսես Խորենացին վկայում է. «Թեպետ և նա այնտեղ բնակվեց, բայց ժամանակ առ ժամանակ հայտնվում էր, շրջում էր մեր աշխարհում, աշակերտվածներին հաստատում էր հավատի մեջ»:

Պատմությունը բավարարվում է հայտնելով, որ Գրիգոր Լուսավորիչը կամեցել է հեռանալ մարդկանցից և բնակվել Մանյա այրում, ուր և առանձնության մեջ կնքել է իր մահկանացուն:

Պատմահայրը գրում է.«Իսկ սուրբ Գրիգորը Մանյա այրում երկար տարիներ աներևութաբար ապրելուց հետո մեռնում`փոխադրվում է հրեշտակների կարգերը»:

Նա նույն այրում էլ թաղվում է հովիվների ձեռքով, ովքեր չճանաչելով կաթողիկոսին` նրա մարմինը ծածկում են քարակույտով: Սա Լուսավորչի նշխարների առաջին գյուտն էր:

Հետագայում նշխարների մոռացության մատնված տեղն աստվածային տեսիլքով հայտնվում է Գառնիկ անունով մի ճգնավորի, ինչն էլ Լուսավորչի նշխարների երկրորդ գյուտն էր:

Ս. Լուսավորչի նշխարները ամփոփվում են Դարանաղյաց գավառի Թորդանավանում, որը նրա հայրենական սեփականությունն էր: Հայտնի չէ, թե Լուսավորչի` Թորդանում ամփոփված նշխարները որ ժամանակներից սկսած բաժանվեցին տարբեր վայրեր: Սբ Գրիգոր Լուսավորչի նշխարները քրիստոնեական եկեղեցիների մեծագույն սրբություններն են և իբրև սրբազան մասունք` տարածվել են աշխարհով մեկ:

Նրա Ս. Աջը, որը պահվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, եղել և մնում է Հայրապետական աթոռի իշխանության պաշտոնական նշանակը: Խաչափայտի և Գեղարդի մասունքների հետ այն մեռոնի օրհնության ժամանակ գործածվող գլխավոր սրբություններից է:

Ըստ որոշ տեղեկությունների, 5-րդ դարում Բյուզանդիայի Զենոն կայսեր հրամանով Լուսավորչի նշխարները Թորդանից բռնությամբ տեղափոխվում են Կ. Պոլիս: Հայաստանում է թողնվում միայն Լուսավորչի Աջը:

Հովհաննես Դրասխանակերտցու տեղեկության համաձայն, Զվարթնոցի տաճարը կառուցելիս Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը Լուսավորչի ոսկորների նշխարները դնում է չորս սյուների տակ, իսկ գլուխը դնում է ոչ թե խորքում, այլ դրսում`զետեղելով Ս. Սեղանի գզրոցի մեջ` փափագողների հույսի ու հիվանդների բժշկության համար:

Մովսես Կաղանկատվացին էլ նկարագրում է Արցախի Իսրայել եպիսկոպոսի` Գրիգորի նշխարներից Գլխովանքում ամփոփելու դեպքը և գրում, որ այն հենց Թորդանից է տարվել Արցախ:

Հետագայում, հայ կույսերը Ս. Գրիգորի գլուխը և որոշ ոսկորներ Զվարթնոցի տաճարից տեղափոխում են Նեապոլ (Իտալիա), որտեղ եկեղեցի է կառուցվում ի պատիվ Լուսավորչի: Դրանք մինչ այժմ էլ մեծ պատվով պահվում են Ս. Գրիգոր եկեղեցում` մեծ ջերմեռանդությամբ հարգվելով բարեպաշտ նեապոլցիների կողմից: Նեապոլի պահապան սուրբ Գենարիոսից հետո Գրիգորը ճանաչվում է քաղաքի երկրորդ պահապան սուրբը և ունի հատուկ տոն, որը նշվում է սեպտեմբերի 30-ին:

2000 թ.-ին Գարեգին Բ կաթողիկոսն այցելեց Վատիկան, որտեղից հայրենիք բերեց Գրիգոր Լուսավորչի մասունքներից, որոնք ի նշանավորումն քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի` կաթոլիկ եկեղեցին վերադարձրել էր Հայ եկեղեցուն:
«Հայոց մեծ սուրբ Գրիգորին» 5-րդ դարից սկսած պատվել են նաև Բյուզանդիայում: Այժմ էլ Հունաստանի եկեղեցիներում կան Գրիգոր Լուսավորչին նվիրված խորաններ, սրբապատկերներ, որմնանկարներ, խճանկարներ, ինչպես նաև` մասունքներ ու նշխարներ, որոնք ամփոփված են մասնատուփերում:

Ռուսաստանում` Կարմիր հրապարակում, Վասիլի Երանելու տաճարական համալիրի մեջ է մտնում նաև «Հայոց Գրիգորի եկեղեցին», որը կառուցվել է Իվան Ահեղ ցարի հրամանով: Ս. Գրիգորին նվիրված սրբապատկերներ կան նաև Կրեմլի Ավետման ու Սպասկի տաճարներում, Կոլոմնայի, Պսկովի, Ռոստովի եկեղեցիներում, ինչպես նաև` Նովգորոդի Ներեդիցա տաճարի պատերը զարդարող որմնանկարներում:

Ի դեպ, ենթադրվում է, որ Հայ եկեղեցում մասունքներ պահելու ավանդույթը հիմնականում սկզբնավորվել է 4-րդ դարի սկզբից, երբ Ս. Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվելով Կեսարիայում, Հայաստան վերադարձին իր հետ բերում է Ս. Հովհաննես Մկրտչի և Ս.Աթանագինեի մասունքները:

Աղբյուրը`  Մովսես Խորենացի «Հայոց պատմություն»

Ագաթանգեղոս «Պատմություն հայոց»

Մովսես Կաղանկատվացի «Աղուանից աշխարհի պատմութիւն»

google. ru, google.am, qahana.am

Լուսանկարում` Տրապիզոնի հայկական եկեղեցու որմնանկար

Կարող եք ծանոթանալ նաև՝   Սուրբ Գրիգոր Լուսավորչի հարցումները հրեշտակին

Ինչպես նաև`  Գրիգոր Լուսավորիչ. մաս Ա,   Գրիգոր Լուսավորիչ. մաս Բ

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Գյուտ նշխարաց սրբոյն Գրիգորի Լուսավորչին մերոյ»

  1. Уведомление: Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օր | Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s