Սեփական անձի հանդեպ ունեցած առողջ սերը հոգևոր մեծ արժեք է:
Մարդը, ով ինքն իրեն չի սիրում, երբեք չի կարող սիրել ուրիշ մեկին:
Սիրո առաջին ալիքը պետք է ավելի ու ավելի տարածվի ձեր սրտում: Եթե սերը ձեր նկատմամբ չի աճում, ապա այն չի կարող լինել և ոչ մեկի դեպքում, որովհետև մյուսները շատ ավելի հեռու են ձեզանից:
Դա նման է խաղաղ լճի մեջ նետված քարի. դրա շուրջ առաջանում է առաջին կոհակը, հետո այն շարունակում է տարածվել դեպի հեռուներ:
Սիրո առաջին կոհակը հարկ է, որ անմիջապես ձեր շուրջն առաջանա: Մարդը պետք է սիրի իր մարմինը, սիրի իր հոգին, սիրի իրեն ամբողջությամբ: Եվ դա բնական է. հակառակ դեպքում դուք ընդհանրապես չեք գոյատևի: Փաստն այդ հրաշալի է, որովհետև այն զարդարում է ձեզ:
Մարդը, ով ինքն իրեն սիրում է, դառնում է ինքնատիպ ու յուրօրինակ:
Մարդը, ով ինքն իրեն սիրում է, անխուսափելիորեն դառնում է ավելի լուռ, ավելի ներհուն, լցվում է աղոթքով, ի տարբերություն այն անձի, ով ինքն իրեն չի սիրում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Օշո» կայքէջին
էնքան ճշմարիտ խոսքեր են… ինքս ստիպված եմ եղել ու ստիպված իմ շրջապատում շատերին էս նույնն ասել… ցավոք, շատերը իրենք իրենց չեն սիրում, իրենք իրենց արժանի չեն համարում սիրվելու… ու չեն սիրում։ ապրում են առանց սիրելու։ ասում եմ՝ սկսիր ինքդ քեզ սիրելուց… Օշոն շատ դիպուկ բաներ ունի ասած, շատ ճշմարիտ. սա դրանցից մեկն է։ ապրես, Նունե ջան։
НравитсяНравится
Դու էլ ապրես, Արամազդ ջան:
НравитсяНравится