Հենրի Նուվեն «Քո նվիրած իմ նոր հայացքը»

papaver

Աստված ջան, պիտի խոստովանեմ` շեղվելու և Քո մասին մոռանալու համար ինձնից այնքան էլ շատ ջանքեր չեն պահանջվում:

Աշխարհն ու իմ կյանքը լիքն են այնքա՜ն շատ գործերով. դրանք  հաճախ մեծ ուշադրություն են պահանջում, և այդ մարտահրավերներին դիմակայելու համար ես ինձ թույլ եմ տալիս շատ արագ հեռանալ Քեզնից:

Թեև դու ներկա ես աշխարհում, իմ կյանքում և այն ամենի մեջ, ինչ տեղի է ունենում, բայց և Քո ներկայությունն աննկատ է, մեղմ և անտեսանելի` աչքի համար: Լռությունը, միայնությունը, հանգիստ աղոթքը, խաղաղ զրույցն ու խոկուն ընթերցանությունը ինձ օգնում են հասկանալ, որ Դու ինձ հետ ես, որ Դու կանչում ես ինձ, երբեմն մարտահրավեր ես նետում, բայց և այնպես, Դու միշտ ինձ հրավիրում ես Քո տուն, որը լի է խաղաղությամբ և ուրախությամբ…

Բայց աշխարհի բարձր ձայնը, անվերջանալի «պետք է» և «պարտավոր ես»-ը պատրանք են ստեղծում, թե այն ամենը, ինչ տեղի է ունենում, շտապողականության հետևանք է: Այս բոլորը իմ ներսից դուրս են հրում Քո ներկայությունը և ինձ ստիպում ապրել այնպես, կարծես այդ ե՛ս եմ, այլ ոչ թե Դու` աշխարհի Փրկիչը:
Բավական է` մի քանի օր հեռու մնալ աղոթքի տնից և պարզ է դառնում, թե որքան հեշտորեն ես կարող եմ գայթակղվել մտքերով. բոլորը, բացի Քեզնից, իրենց արժանի տեղն ունեն իմ ժամանակի մեջ, ուշադրություն և ջանք են պահանջում ինձնից:
Տե՛ր Աստված, այսօր երեկոյան ես Քեզնից խնդրում եմ, որ Դու խորացնես և ամուր դարձնես իմ գիտակցությունը Քո ներկայությամբ, որպեսզի ես ապրեմ աշխարհում, բայց չպատկանեմ նույն այդ աշխարհին: Թո՛ւյլ տուր, որ վերջին երկու ամիսների ընթացքում, որ պատրաստվում եմ ապրել վանքում, ամրապնդվեն այդ ջանքերը, խորանա և տևական դառնա Քո ներկայությունը իմ ներսում այնպես, ինչպես դա պատահեց Սավուղի հետ` Դամասկոսի ճանապարհին, որպեսզի ես աշխարհը տեսնեմ Քո նվիրած իմ նոր հայացքով: Ամեն:

Աղբյուր`  Генри Нувен. «Прошение о милости. Молитвы из монастыря в Дженесси»

Ռուսերենից թարգմանությունը`  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Հենրի Նուվեն» էջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s