Ֆոստեր «Դու փնտրում ես հայելու մեջ»

Foster.gif

Այն, ինչ իրականում դու փնտրում ես, փնտրում է քեզ: Այն, ինչ իրականում դու չես փնտրում, հեռանում է բավականին արագ: Շարժումն աշխարհում տեղի է ունենում ոչ թե բացակայության կամ մշտապես կենտրոնանալով դրան հասնելու, այլ ներկայության, հանգստության, վստահության դեպքում միայն:

Խաղաղվի՛ր, շնչի՛ր, կյանքի հանդեպ լայն բացիր թևերդ հենց այսօր: Մեղմ ու հասնող եղիր, կասկածը թող մնա ինչ-որ տեղ` մոտակայքում: Ամեն ինչ գալիս է դեպի քեզ: Դու կհամտեսես և՛ հաջողություն, և՛ ձախողում, և՛ հաճույք, և՛ ցավ, երանության բերկրանք և խորը տառապանք: Բույնը լցրու հնացած, կորուսյալ բոլոր այդ բեկորները և քո անսահմանությունը:

Վստահի՛ր այն ամենին, ինչը գալիս է քեզ մոտ և այն ամենին, ինչը հեռանում է քեզանից: Վստահի՛ր այն ամենին, ինչը մնում է և ինչը լքում է քեզ: Վստահի՛ր մինչև անգամ կասկածին:

Այն, ինչ իրականում դու փնտրում ես, ճիշտ նույն կերպ փնտրում է քեզ, քանզի դու փնտրում ես հայելու մեջ: Դու փնտրում ես քո ներկայությունը, դու երբեք առանձնացված չես եղել դրանից: Հենց դու գտար, դու կգտնվես: Հենց որ դա հասկացար, ուրեմն դու բանիմաց ես:  Ու դու այդ ամենը կընկալես այնքան խորությամբ, որքան խորն ես դու ինքդ:

Լիությունը` այն ամենը, ինչը քեզ տրվում է առանց հատուկ ջանքերի, քոնն են: Հրաշք է ամեն մի շունչը, սրտի ամեն մի զարկը: Մարմնի ռիթմի ամեն մի զգացողությունը: Դա ուրախություն է, տխրություն, ստեղծագործական պայթյուն: Դա անսպասելի միավորում է կամ հանկարծակի կորուստ: Դա քեզ հանդիպելու նոր հնարավորություն է: Դա կյանքի նոր օր է, որը քեզ հնարավորություն է տալիս փորձելու այն ամենը, ինչը քեզ առաջարկվում է: Դա պահի թարմությունն է, որը քեզ տրվել է միանգամայն անվճար: Դա անգին պարգև է, որը քեզ են նվիրում:

Լեցուն ու հանգիստ դու խաղում ես զարգացող և արձակվող ցանկությունների հետ այնպես, ինչպես օվկիանոսն է տարածության մեջ խաղում իր սիրելի ալիքների հետ:

Աղբյուր`   Джефф Фостер

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Ջեֆֆ Ֆոստեր»  կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s