Լուսանկարում` Գայլատու լիճ. Արևմտյան Հայաստան
Կամեցողությունը հաստատության միջավայր է, և նախաձեռնությունը՝ հակաբացիլ անշարժության, ինչպես մեր մանկավարժությունն է ինքնակարգավորումը՝ սրանից բխող ինքնուրույնությունը, ակտիվություն-նախաձեռնողականությունը, անհատական պատասխանատվությունը…
2015-2016 ուսումնական տարի. անհատական, խմբային նախաձեռնություններ
- իրականացված. նշեք՝ ում հետ, ինչքան ժամանակում, արդյունքները, ձեր գնահատումը, դիտարկումները
Խմբային գործունեության արդյունքներ
Առականի թարգմանական բլոգ-թարգմանվել և ներկայացվել են աշխարհի ժողովուրդների, ինչպես նաև հեղինակային, կրոնական առակներ:
Թարգմանվել է 500-ից ավել առակ
Շողակն և Գրապտույտ էլեկտրոնային ամսագրերը ուղղված են եղել սովորողների ստեղծագործական ունակությունների և վերլուծական կարողությունների բացահայտմանը:
«Շողակնում» այս պահին կա 400, իսկ «Գրապտույտում»` 300 գրառում:
Ֆիլմադարան-այս նախագծում ընդգրկված սովորողները դիտում, ապա հակիրճ ներկայացում են իրենց հավանած ուսումնական ֆիլմերը:
Հրապարակել է 140 գրառում
Վիքիմեդիան պատրաստում է հոդվածներ հայալեզու Վիքիպեդիայի համար:
Վիքիպեդիան ընդունել է 241 հոդված
Կանթեղը փորձում է հետաքրքրություն խթանել հոգևոր-քրիստոնեական կրթության նկատմամբ:
Հրապարակվել է 50 նյութ, որի գերակշիռ մասը աուդիո նյութեր են:
«Երգ երգոց» նախագիծ փորձում է աուդիոնյութերի տեսքով հասանելի դարձնել Սողոմոն Իմաստունի «Երգ Երգոցը», «Ժողովողը», ինչպես նաև` 5-րդ դարի հայ հին և միջնադարյան դասական քնարերգությունը:
Հրապարակվել է 20 նյութ, որի մի մասը` mskh-ում:
«Երգ երգոց» նախագծի հնարավոր զարգացումներ
Պատանեկան ամսագրեր. ընդհանուր դիտարկումներ
Նախագծերում ընդրգրկվել են Ավագ դպրոցի 9-րդ և 10-րդ դասարանցիներ, մոտավորապես` 40-ից 50 սովորող:
Անհատական գործունեության արդյունքներ
«Հայկական կակաչ» կրթամշակութային կայք-ընդհանուր նյութերի թիվը` 956:
Կայքն ունի 98 հետևորդ, ընդհանուր այցելություններն այս պահին` 441. 054
Դասավանդողի մեդիադարակ (անելիքներն ըստ ամիսների)
Առցանց նյութեր (հարցեր-առաջադրանքներ, արդյունք-նմուշներ)
Նախագծերով ուսուցման իմ Ավագ շաբաթը
Հեռավար դպրոցի արդյունքներ. ուսումնասիրություն
mskh կայքի իմ էջը գրանցել է 700 թողարկում
«Դպիրի» իմ էջում գրանցում են ստացել`
Հեղինակային կրթական ծրագիրը` մեգանախագիծ
Նախագծերով ընդհանուր ուսուցման կազմակերպում
Մեր ամենատոնը` «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն»
Լրացուցիչ կրթություն. ընդհանուր դիտարկումներ
Էլ ինչ գարուն, որ աշնան հասունություն չունենա
Ուսումնական ճամփորդություններ
Հայրենագիտական ճամփորդություն Գավառի Ս. Խաչ սար
Գրաբարի վերապատրաստում. Ծաղկաձոր
Հայ-վրացական կամուրջներ. Թբիլիսի
Ուխտագնացություն Տայք, Համշեն. Թուրքիա
Վահան Տերյանի հուշարձան. Երևան
Եղիշե Չարենցի հուշարձան. Երևան
Բարձունքի հաղթահարում. Արա լեռ
Բարձունքի հաղթահարում. Բջնիի ամրոց
Ճամփորդություն Սևան, Գեղարդ, Ալափարս
Իրականացված ստուգատեսներ
Ինչ-ինչ պատճառներով հետաձգված, անկատար թողած նախաձեռնություններ. նշեք պատճառները, ձեր դիտարկումները
Մի քանի տարի առաջ սկսեցինք, սակայն կիսատ մնաց «Աշխարհի խելացի տեսահոլովակները` հայերեն» նախագիծը: Նպատակը` Գիտահանրամատչելի TV-ստեղծումն էր:
Կարծում եմ` հետաձգվեց անհետևողականության, ինչպես նաև` աշխատատարության և ժամանակատարության պատճառներով:
Նախագծերի կենտրոնի ստեղծում. նման կենտրոնի գլխավոր գործառույթը կլիներ կրթահամալիրում ծնված նախագծերը գրանցելն ու համակարգելը, որն էլ իր հերթին
- տեսանելի, թափացիկ և կառավարելի կդարձներ նախագծերի ծավալած գործունեությունը
- հնարավորություն կտար էլ ավելի ուշադիր հետևելու նախագծերի ընթացքին, ժամանակին նկատելու առկա խնդիրները
- հասկանալու նախագծային ուսուցման հնարավոր զարգացումները
Վիրտուալ լաբորատորիա. mskhlab կամ պաշարների շտեմարան
1. Վիրտուալ կառույցն աշխատելու էր ավտոմատ կառավարման համակարգով: Ավտոմատ կերպով հավաքվելու էին այս կամ այն առարկայի համար նյութեր, դասարան առ դասարան դասդասվելու էին:
2. mskhlab-ը ավտոմատ կերպով հավաքելու և ամսվա վերջում ներկայացնելու էր այս կամ այն դասավանդողի մասին ամբողջական տեղեկատվություն. քանի նախագիծ է իրականացրել, ինչ հոդված է գրել և այլն, այսինքն՝ կատարած ամբողջ աշխատանքը երևալու էր:
3. Ավտոմատ կերպով հավաքելու և կիսամյակի վերջում ներկայացնելու էին այս կամ այն սովորողի մասին ամբողջական տեղեկատվություն. քանի նախագծի է մասնակցել, որ առարկաներից, այսինքն՝ կատարած ամբողջ աշխատանքը հավաքվելու էր ի ցույց ծնողի և դասավանդողի:
4. Ֆորում- հարթակ, ուր տեղի կունենային վիրտուալ
- ծնողական սեմինար-հանդիպումներ
- մանկավարժական առցանց սեմինարներ
- այլևայլ քննարկումներ
Նախագծերի կենտրոնի և Վիրտուալ լաբորատորիայի գաղափարները կարող էր իրականություն դառնալ միայն համակարգչային համապատասխան մասնագետների օգնությամբ:
Նունե Մովսիսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց