Վենետիկի տեսարժան վայրերը

Venetik
Վենետիկը (իտ.՝ Venezia) քաղաք է Իտալիայում։ Կառուցված է 118 կղզիների վրա: Քաղաքը հատում են 170 առվակ ու ավելի քան 400 կամուրջ:

Այն նման է քաղաք հուշարձանի, որտեղ ամեն մի կառույց մի յուրահատուկ պատմություն ունի: Ամեն տարի Վենետիկ են այցելում ավելի քան 18 մլն մարդ, իսկ ամեն օրյա հաշվարկով՝ 50 հազար: Փորձագետների կարծիքով, մինչև 2030 թ. Վենետիկը հնարավոր է դառնա քաղաք-ուրվական, ուր զբոսաշրջիկները կայցելեն միայն առավոտյան և կգնան երեկոյան:

Վենետիկի ամենագլխավոր տեսարժան վայրը Սուրբ Մարկոսի հրապարակն է, որտեղ անհամար զբոսաշրջիկների հիացմունքին է արժանանում նույնանուն տաճարը։ Սուրբ Մարկոսի տաճարի մուտքի վերնամասում իրենց վեհ կեցվածքով դարեր շարունակ բոլորին դիմավորում Է չորս նժույգների արձանախումբը, որն ի դեպ, Հռոմում, 66 թվականին, հայոց Տրդատ թագավորն իր թագադրության ժամանակ նվիրել է Ներոնին, իսկ 1204 թվականին դրանք հասել են Վենետիկ: ժամանակին այստեղ՝ Վենետիկի Հանրապետությունում, տեղի Է ունեցել պատմական իրադարձություն, երբ Կիլիկյան Հայաստանի վերջին տիտղոսավոր թագուհի Կատերինա Կորնարոն ժամանելով Վենետիկ, Կիպրոսը հանձնել Է Վենետիկի Հանրապետությանը՝  հիմք դնելով պատմական ռեգատային, որ կրկնվում Է ամեն տարի։ Ի դեպ,Կիլիկյան Հայաստանի վերջին տիտղոսավոր թագուհու աճյունն ամփոփված Է Վենետիկի Սուրբ Սալվադոր տաճարում` տապանաքարին համապատասխան գրությամբ:

Վենետիկի Սաս Զուլիան թաղամասի Հայկական փողոցում է գտնվում 1434թ.հիմնադրված հայկական Սուրբ Խաչ եկեղեցին։ 1740 թվականից եկեղեցում պաշտամունք են կատարում Մխիթարյան հայրերը։ Սուրբ Խաչը Իտալիայում միակ միջնադարյան եկեղեցին Է, որ գործում Է մինչ օրս։ Սուրբ պատարագները մատուցվում են միայն հայկական ծեսով՝ յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 10:30-ին։ Տեղեկացնենք նաև, որ Եկեղեցին բաց Է միայն կիրակի օրերը։

1850 թվականից Վենետիկի ամենագեղեցիկ, Tiepolo–ի ու Louis Dorigny-ի որմնանկարներով հարուստ Պալացցո Զենոբիո (Palazzo Zenobio) պալատում է գտնվում Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը, որը Մխիթարյան միաբանության կողմից հիմնադրված, մեծ հեղինակություն վայելող, հայագիտության հանճար հսկայական աշխատանք կատարած կրթօջախներից է։ Բազում հայորդիներ դաստիարակվել են այստեղ «Հայրենիքի և Աստծո փառքի համար»։

Այստեղ են սովորել նաև հայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանը, դերասան Վահրամ Փափազյանը, երաժիշտ Գուրգեն Ալեմշահը և շատ ու շատ ուրիշ մեծանուն հայ մտավորականներ։ Ուշագրավ է պալատի «հայելիների սրահը», որտեղ նկարահանվել են համաշխարհային համբավ վայելող ֆիլմեր։

Վենետիկում հայոց աշխարհի խորհրդանիշ է համարվում Սուրբ Ղազար կղզին, որտեղ 1717 թվականից գտնվում է հայկական Մխիթարյան միաբանությունը, որի հիմնադիրն է Մխիթար Սեբաստացին։ Միաբանությունը Եվրոպայի սրտում գտնվող Հայաստանի մի մաս է, որը դարեր ի վեր ծավալել է գիտամշակութային և կրոնադաստիարակչական գործունեություն։ 1773-ից միաբանությունից առանձնացել էր մի թև և հաստատվել Վիեննայում, իսկ ահա 2000 թվականին միաբանությունները միավորվել են։

Մխիթար Աեբաստացին դեմ է եղել Հայ Կաթողիկե համայնքի՝ Հայ Առաքելական Եկեղեցուց անջատ գոյությանը, նա ծավալել է գիտակրթական գործունեություն, շարունակել է պահպանել Հայ Առաքելական Եկեղեցու ավանդույթները։ Մխիթարյան միաբանությունն աշխարհում միակ կաթոլիկ համայնքն է, որը երբեք լատինացված չի եղել։ Մխիթարյանների արարողությունները երբեք չեն եղել լատինածես և չեն կատարվել լատիներենով, այլ միմիայն հայերենով՝ համաձայն Հայ ԱռաքելականԵկեղեցու ծիսակարգի։ Թեև Մխիթարյանները որպես Եկեղեցու գլուխ ճանաչում են Հռոմի պապին և որևէ կախվածության չանեն Հայ Առաքելական եկեղեցուց և Սուրբ Ւջմիածնից, սակայն թե ժամասացությունը, թե պատարագն իրականացվում են այնպես, ինչպես դա արվում Է Հայ Առաքելական Եկեղեցում։

Ի դեպ, երթ 1810թ. Նապոլեոն Բոնապարտը գրավել Է Վենետիկը, հատուկ հրամանագրով Վենետիկի Մխիթարյան միաբանաթյանը ճանաչելէ որպես գիտական գործունեություն ծավալող ակադեմիական հաստատություն, իսկ կայսերական հատուկ հրովարտակով միաբանությունը հռչակվել է անձեռնմխելի։

Մխիթարյան միաբանության թանգարանային գանձերը համամարդկային արժեք են ներկայացնում և ներառում են մոտ 5000 ձեռագիր մատյան, 150000 կտոր գիրք, Մարտիրոս Սարյանի, Փարաջանովի, Այվազովսկու, հայ և օտարերկրյա աշխարհահռչակ նկարիչների գործերի անկրկնելի հավաքածուներ, եգիպտական քուրմ Նեմանխետամոնի մումիան և շատ այլ տարբեր գանձեր։

Աղբյուր`  Diners Club ամսագիր

ՎԵՆԵՏԻԿ
Վենետիկը հին գոհար,-
պատահա՜ր:
Վենետիկը երկնավառ՝
լոյսին լոյս տուող խօլապար…
Ճակատին վրայ հրաշածին
քաղաքին, 
թիթեռումը գոյների
առկայծում է հեշտաւխտ
եւ լսւում է թախծագին
ջութակումը յուշերի՝
արեւելեան տրտմութեան
գեղեցկութեամբ խնկաւէտ:
Վենետիկը հին գոհար,
պատահար
եւ անո՜ւրջ:
Լուռ ու մունջ ‒
նման հէքեաթ շղարշումին
ոսկեզօծ,
նման հրեղէն հայլիին
մշտաբոց ‒
երազնեէր են բոլորուում
կաթոգին:
Անկիւնաւոր շուքերի
պողպատափայլ շողերից՝
պալատների դըռներից՝
արծաթազրահ ուրուներ
եւ ստուերներ ‒
թէ ոճիրի թէ սիրոյ ‒
սողոսկում են ասելով,
տարօրինակ
ողբերգական մռայլ երգեր:
Մարմարները գոյնցգոյն,
բիւզանդական քանդակով,
սոսկատեսիլ օձերով
ջրանգքների հեռասլաց
բիբերի մէջ պղտորուած՝
ասես հմայքի մի վառ բոյն,
պատկերում են արձաններ
հրէշ ձեւեր:
Եւ լուսաշէն զարդ վարդեր,
ծամածռուած ծաղիկներ,
մարգարիտներ ադամանդ՝
քարերի մէջ հոյաքանդ՝
կանթեղում են ամպերին ‒
պիշ -պիշ նայում արեւին:
Պալատի մէջ աղօթքի
մեծ աչքերը վառվռուն
ոսկեզմրուխտ սուրբերի՝
յառում են լուռ, պաղպաջուն
զարդիզարդած պատերը
աստուածաշունչ դէպքերի,
ուր կիները,
ուր հիացած մոգերը,
ուր ասպետներ
ու երկնային քերոբէներ
շղարշն են պատռում դժոխքի:
Վենետիկը մունջ անուրջ
եւ դիակ՝
ոսկեթառամ, ասկեթագ…
Վենետիկը՝ բոց փափաք,
յիշատա՜կ
եւ մեղեդի մելամաղձոտ
երգուած շիրիմ սիրոյ մօտ:
Կոստան Զարեան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s