Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող

Aivazovsky_-_Portret_of_wife,_Anna_Burnazyan-Sarkisova

Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում բացվել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված նկարների ցուցադրությունը:

«Ճանապարհորդություն դեպի ծով» խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական գործընկերը Երևանի կոնյակի գործարանն է: Ցուցահանդեսի առկա և էլեկտրոնային տոմսերը Մոսկվայում վաճառվում են ռեկորդային արագությամբ: Ըստ մասնագետների, Տրետյակովյան պատկերասրահի այս ցուցադրությունը կունենա կես միլիոն այցելու, ինչը չտեսնված ցուցանիշ է:

Ինձ վրա բացառիկ ազդեցություն են թողել Այվազովսկու հատկապես երկու կտավ` «Իններորդ ալիքը» և «Աննա Բուռնազյանի դիմանկարը»:

«Իններորդ ալիքին» հանդիպել եմ Պետերբուրգում` Ռուսական թանգարանում: Տեսել եմ քսան տարի առաջ, բայց զգացողություններն ամենայն մանրամասնությամբ հիշում եմ նաև այսօր: Այդպես, գոնե ինձ հետ, քիչ է պատահում:

Հոգնած նստած էի թանգարանի ցուցասրահներից մեկում, երբ թիկունքից լսեցի. «Այս պատին ցուցադրվում է ռուս  մեծ ծովանկարիչ Իվան Այվազովսկու «Իններորդ ալիքը»:

Ձայնի ուղղությամբ շուռ եկա ու…առաջին բանը, որ արեցի (պարզորոշ հիշում եմ) անսպասելիությունից կծկվելն էր: Աներևակայելի բան կատարվեց, ինձ թվաց` պատով մեկ փռված ծովի ալիքները գալիս են ուղիղ ինձ վրա ու հիմա, հենց հիմա ես կխեղդվեմ: Նույնիսկ շունչս սկսեց կտրվել: Վախից դեմքս շրջեցի: Այդպես որոշ ժամանակ նստեցի, հետո որոշեցի քայլելով նախ հեռանալ նկարից, նոր միայն շրջվել ու նայել: Այդպես էլ արեցի: Չգիտեմ, չեմ հիշում ինչքան ժամանակ եմ հեռվից հիպնոսացած նայել այդ կտավին, միայն հիշում եմ, որ դժվարանում էի չնայել…

Այժմ Մոսկվայում ցուցադրվող` իմ հավանած մյուս կտավի մշտական հասցեն Թեոդոսիայի պատկերասրահն է: Խոսքը Այվազովսկու երկրորդ կնոջ` Աննա Բուռնազյանի դիմանկարի մասին է: Ամեն անգամ այդ նկարը տեսնելիս` հուզվում եմ: Զարմանալի էներգետիկա ունեցող նկար է. հայուհու իսկական կատարելատիպ` գեղեցիկ, խելացի, նուրբ ու քնքուշ, խաղաղ ու ներդաշնակ…

1903 թ.ին Այվազովսկու այրին` Աննա Բուռնազյանը, մարմարե շիրմաքար է պատվիրել իտալացի քանդակագործ Լ. Բիոջոլիին: Թեոդոսիայի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում թաղված Այվազովսկու շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու հետևյալ խոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։

Լուսանկարում`  Հովհաննես Այվազովսկի «Աննա Բուռնազյանի դիմանկարը»

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»

  1. Уведомление: Հանկարծ ուրիշները չիմանան… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s