Երբ ենք կորցնում և, երբ` գտնում

95020

Անհայտ հեղինակ

Մենք ուժ ենք կորցնում, երբ

  • «ոչ» ասելու փոխարեն ասում ենք «այո»
  • լաց լինելու փոխարեն ժպտում ենք
  • չենք հանգստանում
  • մեզ համոզում ենք մի փոքր էլ համբերել` փոխանակ հասկանալու «այդ որ մի պայծառ նպատակի համար եմ ես ինձ համոզում համբերել»
  • վիրավորվում ենք, փոխարեն հարցնելու` մեզ ինչ է հարկավոր
  • զբաղվում ենք ոչ մեր գործով
  • մարդուն հետաքրքիր չէ, բայց ինչ-ինչ պատճառներ հորինելով շարունակում ենք նրա հետ շփվել
  • մարդիկ մեզ հետ եղած ժամանակի մեծ մասը խոսում են բացասական բաներից
  • շատ ենք խոսում քաղաքականությունից, կոմունալ ծառայությունների սակագներից, ուրիշների խնդիրներից
  • բամբասում ենք
  • զգացմունքային կերպով ներկայացնում ենք, թե ինչպես են ապրում ուրիշները
  • անհետաքրքիր ենք աշխատում, ձանձրալի աշխատանք ունենք
  • վախենում ենք
  • սպասում ենք, որ ինչ-որ մեկը գա (Ձմեռ պապ, արքայազն, Լեոպոլդ օլիգարխ) և մեր կյանքը փոխի
  • քննադատում ենք մեզ` մտածելով, որ մենք անարժան ենք, ապաշնորհ ու անհաջողակ

Մենք ուժ ենք հավաքում, երբ

  • նոր մարդկանց հետ ենք ծանոթանում 
  •  նոր գիտելիք ենք ստանում
  • ճամփորդում ենք
  • հաղթահարում ենք վախերը
  • ինչ-որ նոր բան ենք փորձում
  • զբոսնում ենք (չշփոթեք աշխատանքից փախչելու կամ խանութներ գնալու հետ: Զբոսնել, ասել է թե` քայլել առանց որևէ կոնկրետ նպատակի):
  • զբաղվում ենք ստեղծագործ աշխատանքով
  • շփվում ենք հետաքրքիր մարդկանց հետ, ովքեր մեզ աջակցում և հավատում են
  • հոգ ենք տանում սեփական մարմնին (ընդունելի է մարմնի հետ կապ ունեցող ցանկացած գործելակերպ, բաղնիք, լողավազան)
  • ֆիզիկական տարածություն ենք ազատագրում (հիշեք, թե ձեզ որքան ուրիշ եք զգում վերանորոգված սենյակում)
  • զգացմունքային տարածություն ենք ազատագրում (հիշեք, թե ձեզ որքան ուրիշ եք զգում, երբ հաջողվում է մարդուն ներել կամ ներված լինել)
  • ասում ենք «այո», երբ ուզում ենք ասել «այո» և ասել «ոչ», երբ ուզում ենք ասել «ոչ»
  • սկսում ենք անել այն, ինչը որ ուզում ենք անել

Աղբյուրը`  sobiratelzvezd.ru

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Երբ ենք կորցնում և, երբ` գտնում

  1. Уведомление: Երբ ենք կորցնում և, երբ` գտնում | Անուշ Աթայան

  2. Уведомление: Խրատներ – Անուշ Աթայան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s