Այս աշխարհը շատ տարօրինակ է. երբ դուք դժբախտ եք, երբ դուք տառապում եք, ձեզ ոչ ոք չի ասում` ինչ-որ մեկը լվացել է ձեր ուղեղը և, կամ հիպնոսացրել է ձեզ:
Բայց հենց որ դուք ժպտում եք, ուրախացած պարում եք փողոցում և, կամ երգում եք, մարդիկ ցնցվում են: Նրանք ասում են. «Դուք ի՞նչ եք անում: Ինչ-որ մեկը լվացե՞լ է ձեր ուղեղները, ձեզ հիպնոսացրե՞լ են և, կամ դուք խելքներդ թռցրե՞լ եք»:
Այս տարօրինակ աշխարհում տառապանքը և ներքին ցավը ընկալվում են որպես բնական վիճակներ: Ինչո՞ւ: Որովհետև, երբ դուք տառապում եք և, երբ դուք դժբախտ եք, դա ուրիշներին թույլ է տալիս իրենց երջանիկ զգալ, չէ՞ որ իրենք այդ պահին քեզ պես չեն տառապում ու ոչ էլ դժբախտ են: Դուք նրանց հնարավորություն եք տալիս ձեզ կարեկցելու, իսկ կարեկցանքը ոչինչ չարժե:
Զարգացնող մտահայեցողությանը զուգընթաց դուք ստիպված կլինեք գիտակցել, որ ձեր շուրջբոլորը ստեղծել եք շատ քննադատներ, ովքեր ասում են. «Քեզ հետ ինչ-որ բան այն չէ: Մենք տեսանք, թե դու ինչպես ես ժպտում, երբ նստած ես մենակ: Դու ինչո՞ ւ ես ժպտում: Դա նորմալ չէ»:
Փաստորեն տխուր լինելը նորմալ է, իսկ ժպտալը նորմալ չէ…
Մարդիկ շատ դժվար են ընկալում հետևյալը. երբ ձեզ վիրավորում են, իսկ դուք չեք պատասխանում: Ես գիտեմ` դուք ուղղակի «շնորհակալություն» կասեք ու կշարունակեք ձեր ճանապարհը: Դա ընդունելը դժվար է, որովհետև այն խորապես վիրավորում է ուրիշների էգոն: Նա ուզում էր ձեզ փոսը քաշել, իսկ դուք հրաժարվել եք. հիմա նա մենակ է փոսի մեջ:
Աղբյուրը` Ошо — Лекарство для души и тела
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին