Օշո «Թող որ պահը սրբագործվի»

13912335_685781838240078_2222474160602588258_n

Երբե՛ք մի անհանգստացեք բացասականի համար: Վառե՛ք մի մոմ, և մթությունը ինքն իրեն կցրվի:  Մի՛ փորձեք պայքարել խավարի դեմ:

Չի կարելի հաղթել մթությանը, որովհետև այն գոյություն չունի, հնարավո՞ր է գոյություն չունեցող բանի դեմ պայքարել: Ուղղակի մոմ վառեք, և խավարը կհեռանա:

Մոռացե՛ք խավարի մասին, մոռացե՛ք վախի մասին: Մոռացե՛ք բոլոր այն բացասական բաների մասին, որոնք, սովորաբար, հալածում են մարդկային միտքը: Պարզապես մի փոքրիկ մոմ վառեք ոգևորությամբ:

Երբ առավոտյան արթնանաք, ոգևորված վեր կացեք և առաջին հերթին որոշում կայացրեք, որ այսօրը դուք ապրելու եք լիարժեք ուրախությամբ և սկսեք ապրել այդ լիարժեք ուրախությունը:

Նախաճաշին կերեք այնպես, կարծես Աստված ձեր ընդունած սննդի մեջ է. այդ ժամ նախաճաշը կդառնա սրբազան գործողություն: Լոգանք ընդունելիս` ձեր ներսում հիշեք և ճանաչեք Աստծուն. դուք ձեզ կմաքրեք Աստծո միջոցով: Այդ ժամ լոգարանը կվերածվի տաճարի, իսկ հոսող ջուրը ձեզ կողողի սուրբ ջրով:

Յուրաքանչյուր առավոտ վեր կացեք վճռականությամբ, վստահությամբ, հստակությամբ. խոստացե՛ք ինքներդ ձեզ, որ այդ օրը լինելու է անսահման գեղեցիկ, որ օրն այդ դուք ապրելու եք ամբողջությամբ` մինչև վերջին կաթիլը ըմպելով այն:

Իսկ երեկոյան, երբ պառկեք քնելու, հիշե՛ք, թե որքան գեղեցիկ բաներ պատահեցին օրվա ընթացքում: Հիշողությունն այդ կօգնի, որպեսզի գեղեցիկը վաղը նորից վերադառնա:

Քնե՛ք` վերհիշելով և հիշողության մեջ պահելով անցնող օրվա գեղեցիկ պահերը: Գեղեցիկ երազներ կտեսնեք: Ձեր ոգևորությունը երազի մեջ կմտնի, և նույնիսկ երազներում դուք կունենաք նոր լիցքեր:

Թո՛ղ որ յուրաքանչյուր պահը սրբագործվի:

Աղբյուրը`  Ошо  — Каждый день. 365 медитаций на Здесь и Сейчас

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Օշո» կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Օշո «Թող որ պահը սրբագործվի»»

  1. aramazdg:

    :) ՄԻԱՆՇԱՆԱԿ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s