Ես լսել եմ հրաշալի մի առակ:
Վաղուց, շա՜տ վաղուց ապրելիս է եղել մի ծերունի, ով ամբողջ սրտով նվիրված էր Քրիստոսին: Նա մի հին, գեղեցիկ սրբապատկեր ուներ. իսկական գլուխգործոց: Ծերունին այդ սրբապատկերին վերաբերում էր որպես մեծագույն գանձի:
Մի անգամ, ձմռան մի ցուրտ գիշեր, նա մնաց մենակ ծղոտե խրճիթում: Սարսափելի ցուրտ էր, նա հուսահատ դողում էր ցրտից: Թվում էր, թե հասել է մահվան ժամը: Կրակ վառելու համար անգամ տաշեղ չկար:
Պատմում են, որ կեսգիշերին, երբ արդեն ցրտահարվում էր, նրա դիմաց հայտնվում է Քրիստոսը և հարցնում. «Դու ինչո՞ւ չես վառում քո ունեցած սրբապատկերը, որպեսզի տաքանաս»:
Ծերունին շատ է վախենում: Մտածում է` այն պետք է որ սատանա լինի:
-Դու ինչ ասացի՞ր: Քրիստոսի սրբապատկերը վառե՞մ: Երբե՛ք: Ո՛չ մի դեպքում:
Քրիստոսը ժպտում է և ասում.
-Եթե դու Ինձ տեսնում ես միայն սրբապատկերում, ուրեմն դու ինձ բաց ես թողել: Ես քո ներսո՛ւմ եմ, ոչ թե սրբապատկերի մեջ: Ես աղոթքի առարկա չեմ, ես աղոթքն եմ: Այդ Ե՛ս եմ դողում քո ներսում: Որպեսզի տաքանաս, այրի՛ր Իմ պատկերը:
Աղբյուրը` sobiratelzvezd.ru
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Ես սրբապատկեր չեմ՝քո ներսում եմ | Մելինե Մարտիրոսյան