Աղասի Այվազյան «Եկեղեցի»

axasi-ayvazyan

Մաթեմատիկոսն ու Հավատացյալը մտան եկեղեցի։

Մաթեմատիկոսը համոզված անաստված էր ու եկեղեցի էր մտնում լոկ ի նշան համակամության իր մանկության ընկերոջ` Հավատացյալի հետ։

Հավատացյալը մոմ էր վառում` իր թշվառաքրտինք հոգեկան կուտակումները ուղղելով երկինք, Մաթեմատիկոսը մոմ էր դնում հավուր պատշաճի` ընկերոջ կողքին լինելու համար։

Եվ այդպես ամեն կիրակի։

Եկեղեցին երկու պատուհան ուներ իրար դիմաց։ Օդը մի կողմից ներս էր մտնում, խուզարկում եղած-չեղածը ու մյուս կողմից դուրս ելնում…

Հավատացյալը դրեց իր մոմը կենտրոնում` երկնքին տեսանելի, ու բոցի լեզվակը նրա ճթճթաց, թրթռաց ու տագնապահար այս ու այն կողմ ընկավ` կարծես փախչել ցանկանալով մոմի վրայից…

Մաթեմատիկոսը նայեց շուրջը` եկեղեցու կառուցվածքին, պատուհաններին, մտքի մեջ չափեց-չափչփեց օդի շարժումը և իր մոմը տեղավորեց անկյունում։ Նրա բոցի լեզվակը ուղղահայաց և մարմնեղ բարձրացավ վեր…

Հավատացյալը նայում էր Աստվածածնի սրբապատկերին ու, անէացած, աղոթք մրմնջում…

Մաթեմատիկոսը, իր ձանձրույթը զսպելով, համերաշխության համբերատարությամբ աչքը ման էր ածում շրջապատի վրա…

Հավատացյալի մոմը` դեռ կարգին չբոցավառված, պատուհանների միջանցիկ զեփյուռից ընկճվեց, մարեց…

Մաթեմատիկոսի մոմը շարունակում էր պահպանել իր կրակի ուղղահայաց, կենսունակ կեցվածքը…

Աղբյուրը`  litopedia.org

Կարող եք ծանոթանալ նաև`   Հավատ,  Աղասի Այվազյան, էսսեներ, Թույլերը և թույլերը

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 комментариев на «Աղասի Այվազյան «Եկեղեցի»»

  1. Уведомление: Ուսումնական սեպտեմբեր. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  2. Уведомление: Սեպտեմբեր ամսվա անելիքներ — Դասավանդողի մեդիադարակ

  3. Уведомление: Աղասի Այվազյան «Եկեղեցի» (վերլուծություն) | Մելինե Մարտիրոսյան

  4. Уведомление: Գրականանություն ՍԵՊՏԵՄԲԵՐ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  5. Уведомление: Գրականություն ՍԵՊՏԵՄԲԵՐ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s