Քնքշանքի մեր բառերը

papaver

Թվում է` դրանից էլ պարզ բա՞ն. յուրաքանչյուր հանդիպողին ասա քնքուշ բառեր, և բոլորը կսկսեն ժպտալ, բոլորը կունենան լավ տրամադրություն:

Բայց ո՛չ: Քնքշանքի բառերում մոգական ինչ-որ բան կա:

Բառերն այդ խրվում-մնում են կոկորդում, եթե դրանք սխալ են հասցեագրվում:

Պատահում է նաև հակառակը:

Դու չես կարողանում կանգ առնել: Բառերը քո միջից դուրս են հորդում ինչպես ջրվեժ, դու վայելում ես դրանք արտաբերելով, քեզ մոտ ցանկություն է լինում մտածել նոր` առաջվանից էլ ավելի քնքուշ բառեր…

Բացի այդ, քնքշանքի բառերում կա թաքուն ու մտերմիկ մի բան: Դրանք, այսպես կոչված, «մեր բառերն» են: Բոլոր մարդկանց մոտ «մեր բառերը» տարբեր են: Երբ մարդիկ սիրում են միմյանց, նրանք ստեղծում են այդ «մեր բառերը»:

Իսկ, երբ սերը մեռնում է, ապա մեռնում են և «մեր բառերը»: Ուրիշ սիրո դեպքում «մեր բառերն» էլ են ուրիշ լինում. այն երբեք առաջվանը չի լինում:

Եվ, երբ մարդը վերցնում է «մեր բառերից»` մեկից փոխանցելով մեկ այլ սիրո մեջ, ապա նա ինքն էլ է հասկանում, որ ստոր բան է անում: «Մեր բառերը» շատ են փխրուն:

Եթե այդ բառերով միմյանց հետ հաղորդակցվում են ոչ այն երկուսը, ապա դրանք դառնում են սարսափելի, շողոքորթ գռեհկություն:

Իսկ, երբ դրանք գործածում են հենց այն երկուսը, ապա դառնում են աշխարհում երբևէ գոյություն ունեցող քնքշանքի լավագույն բառերը:

Աղբյուրը`  Артур Миллер (из письма жене- Мэрилин Монро)

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Քնքշանքի մեր բառերը»

  1. Уведомление: Քնքշության պակաս | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s