Մեկին դուր է գալիս, երբ ինչ-որ մեկը գեղեցիկ մտածում է: Ուրիշներին դուր է գալիս, երբ գեղեցիկ են վարվում: Բայց կա իրադրության առավել խորքային գեղեցկություն: Դա այն է, երբ մարդն ապրում է ոչ թե մտքերով, ոչ էլ նույնիսկ գործողություններով, այլ գերնուրբ հոսքերով փախանցվող հեղեղատներով` «իրավիճակային ջրվեժներով», որոնք նա լսում է ինչպես փայլուն կոմպոզիտոր, գործում է որպես հմուտ դիրիժոր, հանդես է գալիս որպես նրբազգաց երաժիշտ, աջակցում է որպես ամպերի օդ, ձեռնածուի պես է գործում` ինչպես քամին տերևների հետ…
Խաղացե՛ք իրավիճակների հետ, այնտեղ դուք կգտնեք և՛ գեղեցիկ մտքեր, և՛ իսկական արարքներ, և այն, ինչը չի արտահայտվում բառերով ու գործերով, բայց ծնում է բառ և գործ…
Այն չի սահմանափակվում մտքերով ու արարքներով, բայց լրացնում է մտքերն ու արարքները…
Մենք մարդիկս, պինդ մարմիններ և շաբլոն մտքեր չենք: Մենք իրադրության ստեղծողներ և իրավիճակը որսացողներ ենք` տեղափոխելով մի տիեզերքից մյուսը, մի բազմաչափությունից մյուսը…
Մեր ամբողջ իրական կյանքը իրադրություն է, որը հոսում է Ժամանակի և Հավերժության միջով, ուր մենք պարզապես սերն ենք, որը տարբեր բեմերում պարում է միանմանության իր անվերջ բազմաբնույթ պարը…
Ռուսերենից թարգմանությւոնը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ