Առաջ ինձ արհամարհում էին հիմարության ու անպետքության համար, հիմա ինձ ատում են բանականության ու խելքի համար: Աստած իմ, ի՞նչ են ուզում ինձնից…
Զարմանալի է, թե ինչպես են բարձր բարոյական ու զգայական հատկություններով օժտված մարդիկ, որ երբեք իրենց թույլ չեն տա օգտվել այն մարդու նկատմամբ իրենց առավելությունից, ով ծնվել է առանց ձեռք, ոտք կամ աչք, ինչ հեշտությամբ ու անմտությամբ են զվարճանում` տեսնելով մեկին, ով ծնվել է առանց բանականության:
Ես հասկացել եմ, որ պարզապես բանականությունը ոչինչ չարժի: Դուք աստվածացնում եք գիտելիքները, կրթությունը, միտքը: Իսկ ես գիտեմ այն, ինչ դուք չեք նկատել. պարզապես գիտելիքները, որոնք ողողված չեն մարդկային զգացմունքներով, գրոշ չարժեն:
Ո՞վ ասաց, թե իմ լույսը քո խավարից լավն է…
Բանականությունը մարդկության մեծագույն ձեռքբերումն է: Եվ այնուհանդերձ, հաճախ է գիտելիքի հետապնդումը փոխարինում սիրո որոնմանը: Ես այդ բանը հասկացա բոլորովին վերջերս: Առաջարկում եմ աշխատող վարկած. գիտակցությամբ օժտված մարդը, ով սակայն զրկված է սիրելու և սիրված լինելու ընդունակությունից, դատապարտված է ինտելեկտուլ և բարոյական աղետի, իսկ գուցե նաև ծանր հոգեկան հիվանդության: Բացի այդ ես պնդում եմ, որ իր մեջ ներփակված ուղեղը անկարող է շրջապատին տալ այլ բան, քան ցավ և բռնություն:
Աղբյուր` Դանիել Քիզ «Ծաղիկներ Էնջերոնի համար»
Уведомление: Ապրիլյան փաթեթ — Մարիամեդիաբլոգ