Փորձեք երջանիկ լինել

6twzhayoknc

Աղմուկի և ժխորի միջով հանգիստ գնացեք ձեր ճամփով` մտքում ունենալով այն աշխարհը, որը գոյություն ունի լռության մեջ:

Ապրիր ինքդ քեզ որքան հնարավոր է չփոխելով` լավ փոխհարաբերություններ պահպահելով յուրաքանչյուրի հետ: Խոսեք մեղմ, հստակ ասեք ձեր ճշմարտությունը և լսեք ուրիշներին` իմաստուններին և անկիրթներին. նրանք նույնպես ունեն իրենց պատմությունը:

Խուսափե՛ք աղմկոտ և ագրեսիվ մարդկանցից. նրանք փչացնում են տրամադրությունը: Քեզ ոչ մեկի հետ մի՛ համեմատիր. դուք դրանով ձեզ ստիպում եք անարժեք զգալու կամ ինքնահավան դառնալու: Միշտ էլ կգտնվի մեկը, ով առավել կամ պակաս կլինի ձեզնից: Ուրախացե՛ք ձեր պլաններով այնպես, ինչպես ուրախանում եք, երբ ինչ-որ բան արդեն արած եք լինում: Միշտ հետաքրքվեք ձեզ դուր եկած արհեստով. որքան էլ որ համեստ բան պատրաստած լինեք, այն արժեքավոր է համեմատած այլ բաների հետ, որին դուք  տիրապետում եք: Ուշադի՛ր եղեք ձեր գործերում, աշխարհը լի է խաբեությամբ: Բայց կուրորեն մի՛ ձգտեք արժանիքների. այլ մարդիկ ձգտում են մեծ իդեալների, և ամենուր կյանքը լի է հերոսությամբ:

Դո՛ւք եղեք: Բարեկամություն մի՛ խաղացեք: Սիրո մեջ ցինիկ մի՛ եղեք. դատարկության և հիասփաթության հետ համեմատած` սերը հավերժ է, ինչպես խոտը:

Բարի սրտով ընդունեք այն, ինչ խորհուրդ են տալիս ձեր տարիները և երախտագիտությամբ հրաժեշտ տվեք երիտասարդությանը: Ձեր հոգին ամրապնդեք հանկարծակի պատուհասած դժբախտությունից: Ինքներդ ձեզ մի՛ խոշտանգեք ցնորքներով: Շատ վախեր առաջանում են հոգնությունից և միայնությունից: Հնազանդվի՛ր առողջ կարգապահությանը, բայց և փափուկ եղի՛ր ինքդ քեզ հետ:

Խաղաղ ապրեք Աստծո հետ, ինչ չափով էլ որ Նրան հասկանալու լինեք:

Դուք տիեզերքի զավակներն եք ոչ պակաս, որքան ծառերն ու աստղերը. դուք իրավունք ունեք այստեղ լինելու: Դա ձեզ համար ակնհայտ է, թե ոչ, միևնույնն է, աշխարհը գնում է այնպես, ինչպես պետք է գնար: Ինչով էլ որ զբաղված լինեք և ինչի մասին էլ որ դուք երազելու լինեք` կյանքի աղմկոտ այս իրարանցման մեջ ձեր հոգում խաղաղություն պահպանեք:

Աշխարհն իր բոլոր ինտրիգներով, միապաղաղ աշխատանքով և կոտրված երազանքներով հանդերձ` ամեն դեպքում հիասքանչ է: Ուշադի՛ր եղեք աշխարհի հանդեպ:

Եվ փորձե՛ք  երջանիկ լինել:

Աղբյուրը`  Макс Эрманн — Желаемое

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Փորձեք երջանիկ լինել

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s