Իսահակյանական սիրո փիլիսոփայությունը

avetik_isaakjan

« Ով եմ ես.- ես վեհափառ սարերի արծիվ եմ, ես կայծակ եմ մռայլ ամպերի մեջ, ես առյուծ եմ անապատի մեջ և փոթորիկ ծովերի վրա. իմ հոգին՝ տիեզերքի չափ մեծ՝ ամբողջապես բանաստեղծություն է. ես բանաստեղծ եմ »: Ավ. Իսահակյան

Գիրը մարդու հոգին տանող բանալի է, որի օգնությամբ կարելի է հասկանալ, ըմբռնել մարդու սրտում եղած ցավն ու դառնությունը, սիրո կարոտն ու կյանքի բերկրանքը:

Արազի ափին բոստանըս լինի,
Սալվի ուռ տընկեմ, վարդեր ու լալա.
Հով ուռենու տակ քողտիկս լինի,
Օջախիս միջին կրակ բոցկըլտա:
Ու սրտով սիրած Շուշանս լինի,
Օջախիս կողքին գուրգուրենք իրար.-
Արազի ափին բոստանս լինի,
Ծով – քրտինք թափեմ Շուշիկիս համար:
1902. Բաքու

Բայց հաճախ զգացմունքների և ապրումների թափն ու ուժը չեն տեղավորվում բանաստեղծության ներսում` դառնալով նամակներ ու գրառումներ:

Ավ. Իսահակյանի նամակը Շուշանիկին

Նորից վեր եմ առնում գրիչս, թաթախում եմ հիվանդ, արյունոտված սրտիս մեջ և գրում եմ քեզ, Շուշիկ, մի քանի տող, գրում եմ ես` Ավետիք Իսահակյանս:
Ինչո՞ւ եմ գրում, ի՞նչ է ստիպում ինձ գրել.- սիրել- ես քեզ չեմ սիրում, ատել- ես քեզ չեմ ատում, բայց դու իմ հոգում կաս` որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն, մի կոշմար. ես ուզում եմ քեզ հոշոտել, ես ուզում եմ քեզ հազար-հազար անգամ սպանել, սպանել, նորից սպանել, կենդանացնել` նորից սպանել. հավիտյան ապրել, և քեզ հավիտյան սպանել, բայց այդ չեմ կարող անել (անզոր եմ ես), ամբողջ էությունս բարի է…և որ ամենաողբալին է` ես դեռ քո ճիրաններում եմ. Ի՞նչ անեմ, ինչպե՞ս ազատվեմ.

Երբեմն քեզ ատում եմ ծովաչափ, ծովաչափ, և երբեմն սիրում եմ և պատրաստ ոտքերդ համբուրելու, բայց որ հիշում եմ անցյալը, ես մրրիկ եմ դառնում: Դու մի´ որոնիր այս տողերի մեջ որոշ միտք, որոշ իմաստ. Ես գրում եմ համարյա կիսախելագար, և մինչև մահս քեզ էլ ոչ մի տող գրելու չեմ, և աչերիդ նայելու չեմ, Աստվա´ծ է վկա. վերջին անգամ պիտի լամ քո առաջ և հայհոյեմ քեզ, հայհոյեմ,- հայհոյեմ քո բոլոր սրբությունները, որովհետև դու իմ սրբությունները պղծեցիր, որովհետև իմ ամենանվիրական սերը շան պես դուրս վռնդեցիր, որովհետև դու ինձ չարչարեցիր, նահատակեցիր` անսահմանորեն:

Բայց լալիս եմ հիմա, և սրտիցս արյուն է կաթում. գնա´, Շուշիկ, Աստված քեզ հետ, ապրի´ր քո երեխաների համար. ինձ մի´անիծիր. իմ անունս երբեք, երբեք մի´ հիշիր և ոչ մի տեղ, և ոչ մի տեղ, ոչ մի մարդու մոտ. աղաչում եմ քեզ. ինձ թաղիր քեզ համար հավիտյան, ինձ երբեք մի´ նայիր. ազնիվ խոսք տուր այդպես վարվելու. ես թող բոլորովին չեղած, չծնված մարդ լինեմ քեզ համար: Հոգիս խորշում է, երբ մտածում եմ, որ երբեմն դու կմտաբերես ինձ. պետք չէ հիշել այն տաճարում մի ուրիշ Աստծո անուն, որին այդ տաճարը չի պաշտում, չի «հնազանդվում». չպետք է այդ տաճարում ուրիշ ձոնի սեղան ու պատկեր դրվի: Քո հոգու տաճարից թող ես լինեմ դուրս` ես օտար, չճանաչված եմ այդտեղ…

Աղաչում եմ քեզ…

Ես էլ կվարվեմ քեզ հետ այդպես…

Դու ինձ համար մեռա՛ր, մեռա՛ր…

Արտասվելով համբուրում եմ քո գերեզմանը…

Եվ ճամփա ընկնում

Նոր աստված գտնելու…

Ավետիք, 1904թ.

Նամակներից տեղեկանում ենք, որ Իսահակյանի և Շուշանիկ Մատակյանի սերը եղել է փոխադարձ, սակայն մոր հորդորով աղջիկը ամուսնացել է ուրիշի հետ։

Դու մերժեցիր ինձ, չկանչեցիր ետ։
Եվ անցան տխուր տարիներ տխուր.
Եվ հեռվից վախով հույսերից թափուր
Նայում էի քեզ, մենակ վշտիս հետ…
Անցնում են ցավի ու տառապանքի երկար ու ձիգ տասներեք տարիներ, և երեք երեխաների մայր Շուշանիկը վերադառնամ Է Իսահակյանի մոտ:
«Ախ, ամբողջ տասներեք տարի դու նստել ես ու բռնել իմ ողջ-ողջ ուղեղը, հոգին ու սրբապղծել իմ ողջ երկինքը… Այժմ դառնաս իմ կինը, ես իսկույն կփախնեմ քեզնից. դառնաս հին Շուշիկը՝ ես կսպանեմ ինձ՝ չտեսնելու համար տանջանքների այն ծանր շղթան. որ տարիներ ի վեր ինձ կաշկանդեց…Բայց լալիս եմ հիմա, և սրտիցս արյուն է կաթում. գնա Շուշիկ, Աստված քեզ հետ, ապրիր քո երեխաների համար, ինձ մի անիծիր, իմ անունս երբեք, երբեք մի հիշիր և ոչ մի տեղ, ոչ մի մարդու մոտ, աղաչում եմ քեզ, ինձ թաղիր քեզ համար հավիտյան, ինձ երբեք մի նայիր, ազնիվ խոսք տուր այդպես վարվելու. Ես թոդ բոլորովին չեղած, չծնված մարդ լինեմ քեզ համար հավիտյան… Պետք չէ հիշել այն տաճարում մի ուրիշ Աստծո անուն, որին այդ տաճարը չի պաշտում, չպետք է այդ տաճարում ուրիշ ձոնի սեղան ու պատկեր դրվի, քո հոգու տաճարից թող ես լինեմ դուրս՝ ես օտար, չճանաչված Աստված եմ այդտեղ»:
Մշուշը ծածկեց դաշտերը անծիր
Դալուկ ճակատս դիր այրող բարձին
Եվ թող ինձ մենակ, և դուռս գոցիր,
Ես չեմ կարոտնա քո վերադարձին։
Իսահակյանի համոզմամբ` այն սերն է բարի ու վեհ, որը մարդուն ոչ թե կապում է ու գերի դարձնում, այլ թռցնում է դեպի երկինք…:
Սիրտդ սրբազան վշտով թաթախիր,
Հեռավոր ափեր գնա, թափառիր,
Անհագ որոնիր մի վեհ ընկերի,
Սիրիր, բայց սիրուն մի լինիր գերի.
Սիրիր, բայց և թող և նորից գնա
Ազատ ու մենակ — աշխարհիս վրա:
Եվ երազ մի վառ, շքեղ, սուրբ և վեհ
Այս հողի երկրից հոգիդ թռցնե .-
Կարոտով ձգտիր աստղերին անշեջ
Եվ մեռիր աստղե — ոլորտների մեջ…

Ահա և իսահակյանական սիրո փիլիսոփայությունը. «Մեր սերը թող լինի ոչ այս աշխարհից, հողեղեն չլինի, սիրենք իրար հեռավոր աստդերի պես. իրարուց հեռու, իրար սրտի մեջ… Մի աշխատիր ինձ տիրել, մեռցրու այդ նյութեղեն սերը, հոգով սիրիր, մտքով սիրիր… երազով սիրիր… Սիրիր ինձ և հանուն այդ լավ սիրո թող ես թռնեմ, թափառեմ, առանձնանամ, մտածեմ, լամ, հոգի դառնամ…»:

Աղբյուրը`  Ավետիք Իսահակյան, Երկերի ժողովածու

Արմենուհի Արզումանյան «Բանաստեղծի նամականին»

Գրանիշ «Ավ. Իսահակյանի նամակը Շուշանիկին»

Կարող եք ծանոթանալ նաև` «Իսահակյան» կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Իսահակյանական սիրո փիլիսոփայությունը»

  1. Նունե Մովսիսյան:

    Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
    — Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
    Վարպետը ժպտում է ու ասում։
    Այ տղա՜, չլինի՞ Նարեկացի ես կարդացել։
    Շիրազը թե՝
    — Հըբը՜։
    Իսահակյանն էլ թե՝
    — Հըբը՜՜…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s