Ջեֆ Ֆոստեր «Դու կոփվում ես ներկայի հնոցում»

papver-armՀենց գիտակցությունը արթնանում է, մարում է հետևողական մարդու «կերպարը» կայուն պահելու հետաքրքրությունը:

Դու հասկանում ես, որ իմիջը երբեք չի կարող լինել այնպիսին, ինչպիսին դու կաս իրականում՝ «լավ», «գեղեցիկ», «իմաստուն», նույնիսկ՝ «լուսավորյալ»: Այդ ամենը պատրանք է: Այդ ամենը չափազանց անբավարար է:

Դո՛ւ արթնացել ես: Դո՛ւ ապրում ես:

Դու չես որոշողը: Դու հենց ինքը՝ կյանքն ես: Մնացածը կարևոր չէ: Քո ամեն մի կերպարը կոփվում է ներկայի հնոցում:

Դու այլևս չես վախենում քո ճշմարտությունն ասելուց: Դու քո ճշմարտությունն ասում ես ոչ թե, որ վնասես, վիրավորես կամ քո «ճիշտը» հաստատես: Դու քո ճշմարտությունն ասում ես, որովհետև կյանքի սուտը և ձևականությունը վիրավորում է քո ոգուն՝ դարձնելով այն դժբախտ: Եվ քո դժբախտությունը վարակում է ուրիշներին:

Սուտը քեզ հիվանդացնում է. միայն ճշմարտությունն է ապրեցնում: Այսուհետ քո «այո»-ն «այո» լինի, իսկ քո «ոչ»-ը՝ «ոչ»: Քո «ես չգիտեմ»-ը նույնպես թող սրբազան լինի:

Մտերիմները հիասթափություն, ցավ, տխրություն, զայրույթ կարող են զգալ: Նրանք կուզենան վերադարձնել քո «հին» տեսակին: Նրանք կարող են ասել, որ դու մոլորվել ես, որ դու խենթ ես, ինքնավար ես ու եսասեր: Սո՛ւտ է:

Նրանք կարող են դադարել քեզ հետ խոսելուց և քեզ լսելուց: Այդ ամենը նորմալ է: Նրանք իրենց ճանապարհ են գնում, իսկ դու՝ քոնը:

Զգա՛ քո զգացմունքները՝ սեփական վիշտն ու ուրախությունը: Թող քո մտքերը ծնվեն և տարրալուծվեն՝ ինչպես ամպերը երկնքում:

Դու երբեք մինչև վերջ չես հասկացվելու: Քեզ երբեք էլ չեն սիրելու, քեզնով չեն հիանալու, չեն ընդունելու: Ոչ մեկը պարտավոր չէ քեզ հետ լինելու: Փակցված պիտակները խաղի մի մասն են:

Օր օրի դու կհայտնաբերես, թե ովքեր են քո իսկական ընկերները: Դու կբացահայտես քո իրական ընտանիքը՝ աջակցության իսկական աղբյուրը, եթե անգամ, ժամանակ առ ժամանակ կամ մշտապես, դու ծնված օրվանից հեռու ես գտնվել այդ ընտանիքից: Հին ընկերները նույնպես կարող են սայթաքել: Ների՛ր նրանց, բայց և հիշի՛ր՝ նրանց դժբախտությունը քո գործը չէ: Եվ քո երջանկությունը նրանց պարտականությունը չէ:

Ներկայի մեջ գտնվելու համար քաջություն և տաղանդ է պետք: Շնչի՛ր, որպեսզի ոտքերդ զգաս հողի վրա: Որպեսզի հասկանաս, որ այսպես ապրելուց բացի` այլ ընտրություն չես ունեցել:

Դու ազատ կլինես մեղքերից և նախորդ սերունդների կշտամբանքներից:

Դու այլևս երբեք չես լինի այնտեղ, որտեղ նրանք էին ուզում քեզ տեսնել:

Քո ձախողումը քո հաղթանակը կլինի:

Այդ ժամ դու կվախվորես, ապագան կթվա անորոշ, բայց էլ երբեք դու այսքա՜ն կենդանի, այսքան վայրի և ազատ չես եղել, այսքան լի՛քը չես եղել նոր հնարավորություններով…

Աղբյուրը՝  Джефф Фостер

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Ջեֆֆ Ֆոստեր»  կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Ջեֆ Ֆոստեր «Դու կոփվում ես ներկայի հնոցում»

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s