Բառերից անդին

poppieo

Մարդկային փոխհարաբերությունների փորձից մենք գիտենք, որ սերն ու բարեկամությունը խորն են այն ժամանակ, երբ մենք կարողանում ենք լռել միմյանց հետ: Անգամ այն դեպքում, երբ մարդու հետ եղած կապը պահպանելու համար ստիպված ենք խոսել, մենք վստահաբար և տխրությամբ պետք է խոստովանենք` մեր փոխհարաբերությունները դեռ մակերեսային են, որովհետև, եթե ուզում ենք Աստծուն երկրպագել աղոթքով, ապա մենք առաջին հերթին պետք է սովորենք ուրախություն զգալ Նրա հետ լուռ մնալով: Դա կարող է հեշտ չթվալ, բայց այդպես չէ. դրա համար նախ պետք է մի քիչ ժամանակ, մի քիչ վստահություն և սկսելու վճռականություն:

Մի անգամ, տասնիններորդ դարում ապրած Կյուրե անունով ֆրանսիացի մի սուրբ հարցնում է մի ծեր գյուղացու, թե ինչ է անում, երբ ժամեր շարունակ` առանց նույնիսկ աղոթելու նստում է եկեղեցում:

Գյուղացին պատասխանում է.

-Ես նայում եմ Նրան, Նա նայում է ինձ, և մենք միասին լավ ենք զգում:

Այդ մարդը սովորել էր խոսել Աստծո հետ` առանց մտերիմ խոսքերով լռությունը խախտելու:

Եթե մենք կարողանանք այդպես անել, ապա կկարողանանք օգտագործել աղոթքի ցանկացած ձև:

Եթե մեր աղոթքը հյուսված է միայն բառերից, ապա մենք անհույս կերպով կհոգնենք դրանից, որովհետև առանց լռության խորության` այդ բառերը կդառնան մակերեսային և ձանձրալի:

Բայց որքա՜ն ոգեշնչող կարող են  լինել բառերը, որոնց ետևում լռություն կա և, երբ դրանք լցված են ճշմարտության ոգով…

Աղբյուր`   Митрополит Сурожский Антоний

Ռուսերենից թարգմանությունը`  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` Սուրոժսկի «Սիրո գաղտնիքը»

Սուրոժսկի «Բառը ոչինչ չի կարող փոխանցել»

Սուրոժսկի «Կյանքի և աղոթքի միության մասին»

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s