Շուտ եմ ասել. էս էն դեպք է, երբ գրողին, տվյալ դեպքում` Յեգուդա Բերգին, ընդունում եմ լուրջ վերապահումներով: Բանն այն է, որ Յեգուդա Բերգը հին հրեական առեղծվածային, գաղտնի Կաբբալա կոչվող ուսմունքի ժամանակակից հետնորդն է և նվիրյալը:
Մի քիչ այդ ուսմունքի մասին: Ըստ Կաբբալայի (բառացիորեն` նվիրում բարձրագույն գիտելիքին), Հին կտակարանի յուրաքանչյուր տառ և թիվ թաքնված իմաստ է պարունակում: Աստված աշխարհը արարել է հրեական այբուբենի ներդաշնակությամբ: Տառերի տարբեր կոմբինացիաներ ստեղծելու ճանապարհով և բացահայտելով մարդկանց խորհրդանշող թվերը՝ կարելի է ազդել Երկնքի և հրեշտակների վրա, փոխել ճակատագիրը, հրաշքներ գործել:
Ըստ կաբբալիստների, մակրոկոսմոսը (տիեզերք) կառուցված է միկրոկոսմոսի (մարդ) համանմանությամբ: Մարդու հոգին կազմված է երեք տարրերից: Ցածրակարգ մասը կամ «կենդանական հոգին» (բնազդ) ներթափանցում է բոլոր մարդկանց մարմնի մեջ նրանց ծնվելու պահին: Մյուս երկուսը` միջին հոգին և կատարյալ հոգին, զարգանում են կախված մարդու գործունեությունից և համոզմունքներից: Միջին հոգին պարունակում է առաքինությունները և բարին չարից տարբերելու ընդունակությունը: Կատարյալ հոգին առանձնացնում է մարդուն բոլոր մյուս գոյացություններից: Այն աստվածային է և անմահ:
Այսպիսով, Կաբբալայի մեջ ընդգծվում է առաքինի լինելու կարևորությունը մարդու կատարելագործման ճանապարհին:
Առաջին հայացքից «անմեղ» թվացող այս և նմանատիպ այլ ուսմունքները վտանգավոր են (ինչքան որ ես եմ հասկանում ու ինտուիտիվ զգում), որովհետև մի կողմից ընդհուպ մոտենում են սև մոգության սահմաններին, մյուս կողմից ծայրահեղ ազգայնական են: Ըստ այդ ուսմունքի, հրեաները սերմն (ձու) են (արարման բարի կողմը), ոչ հրեաները` կճեպը (արարման չար կողմը): Ճշմարտությունների ազատագրումը կճեպից մոտեցնում է Մեսսիայի վերադարձը: Կաբբալան հրեային ոչ հրեայի սպանության համար խոստանում է բարձր երկնային պարգև:
Ինչևէ, ցանկություն չկա այս ուսմունքն ավելի խորությամբ ուսումնասիրելու: (Մշեցի տատս նման դեպքերում ասում էր. «Ես իմ չափը գինում եմ (գիտեմ), այ ջանըմ, վազն արի (անցի-գնա)»:
Կաբբալա ուսումունքի գլխավոր սկզբունքները.
1. Նմանը ձգում է նմանին, իսկ հակադիրները վանում են:
2. Կինը պատասխանատվություն է կրում հարաբերությունների հաջողության համար:
Մենք երկիր ենք եկել, որպեսզի ուրախանանք և վայելենք անսահման բավարարվածություն: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ մենք ուրիշներին վերաբերենք անվերապահ սիրով և բարությամբ: Սա է գաղտնիքը ստանալու այն ամենը, ինչ մենք ուզում ենք կյանքում:
Մրցակից (էգո)
Յուրաքանչյուր մարդու մեջ կա ներքին մրցակից, որը խաթարում է կապը ճշմարիտ Եսի հետ: Մրցակիցը երկակիության արդյունք է, որն առաջանում է լույսի պակասի հետևանքով:
Մրցակցի զենքը կասկածանքն ու վախն է: Դրանք զրահի արժեք ունեն:
Լույսի հետ միացում
Յուրաքանչյուրի սրտում կա Աստվածային Էներգիայի անսահման օվկիանոս, նպատակը քո ներսի լույսի աղբյուրին միանալն է: Միացման դեպքում կտրուկ նվազում են մարդու եսասիրական ցանկությունները և կախվածությունը մեկ այլ մարդուց:
Հոգևոր հարաբերությունների կարգ
1. Տղամարդը լույսի աղբյուր է, իսկ կինը՝ այդ լույսը ընդունող անոթը:
Բոլոր մարդիկ Լույսի անոթներ են, բայց կախված իրականության դրսևորումներից՝ նրանց գործառույթները տարբեր են լինում:
Տղամարդու հոգու կառուցվածքն այնպիսին է, որ նա ի սկզբանե լույսի աղբյուր է: Ֆիզիկական մակարդակում այն արտահայտվում է սեքսի ցանկությամբ, իսկ հոգևոր մակարդակում՝ իր ունեցած լույսի բաշխմամբ, որպեսզի լիացնի ու լրացնի կնոջը:
Տղամարդը, առավել քան, ուզում է կնոջը երջանկացնել և արժանանալ նրա սիրուն:
Կնոջ հոգու կառուցվածքն այնպիսին է, որ նրա էությունը կարողանում է ընդունել և վերաբաշխել տղամարդուց եկող լույսը: Հետևաբար, նա պատասխանատվություն է կրում տղամարդուց ընդունած այդ լույսի ու էներգիայի ուղղության համար:
2. Տղամարդը չի կարող կնոջ երջանկության միակ աղբյուրը լինել:
Տղամարդը կնոջ կարիքն ավելի շատ ունի, քան կինը՝ տղամարդու: Ասել է թե՝ «Դանդաղ ընդունել, արագ ազատվել»:
Կնոջ Անոթում ոչ բավարար Լույսի առկայություն հնարավոր չէ:
3. Կինը պետք է պաշտպանի իր Լույսը և երբեք իզուր տեղը չվատնի:
Կինը պետք է դիմակայի իր ցանկություններին, եթե անգամ Մրցակիցը նրան անհամբեր է դարձնում:
Վարքի մեթոդը՝ դիմակայություն:
4. Երբեք մի հավատացեք՝ ինչ է ասում տղամարդը: Նայեք, թե ինչ է անում:
Կանանց աշխարհում խոսակցությունը էներգիայի փոխատեղության միջոց է, տղամարդկանց աշխարհում՝ նվաճում և առաջխաղացում, արդյունքի հասնելու գործիք:
Չկարողանալով աշխարհին լույս տալու ուղիներ գտնել ՝ դժբախտ և կորուսյալ տղամարդը իրեն էմոցիոնալ անհասանելի է դարձնում (TV, աշխատանք, խմիչք…):
Սա Դավաճանության Ոլորտն է, ուր միշտ կարող են հայտնվել այն մարդիկ, ովքեր կյանքի տարբեր հանգամանքների բերումով իրենց համարում են անհաջողակներ (կարճաժամկետ հաջողությունները թուլացնւմ են լարվածությունը):
Դավաճանության ոլորտը քաշում-տանում է Մրցակիցը (= ռեակտիվ ուժի եսամոլական գիտակցություն):
5. Կինը պետք է ընտրի այնպիսի տղամարդու, որին կարող է աջակցել:
Կինը պետք է սիրի այն միջոցը, որով տղամարդը այս աշխարհին լույս է տալիս, որովհետև փոխել այն, միևնույն է, կնոջը չի հաջողվի:
Տղամարդուն աջակցելը, որպեսզի նա շարունակի լույս տալ աշխարհին, կնոջը ընդհուպ մոտեցնում է Արարչին:
6. Մարդիկ հոգևոր գործընկերներ են
Մարդիկ հոգևոր գործընկերներ են, ովքեր մեզ օգնում են մոտենալ մեր իսկ Աստվածային Ներուժին: Այսպիսի կապը Կաբբալե ուսմունքում անվանում են Տիկուն (շտկում):
Մենք պետք է անցնենք հոգևոր փոխակերպման՝ շատ հաճախ ցավոտ ճանապարհով, որն ուղեկցվում է էգոյի ոչնչացմամբ:
7. Մերժված լինելու վախը պատրանք է:
Լույսը միշտ սիրում է մեզ, հետևաբար մերժման վախը Մրցակցի պատրանքն է:
Աղբյուր՝ РАВ ЙЕГУДА БЕРГ. ПРАВИЛА ДУХОВНЫХ ОТНОШЕНИ
Ռուսերենից փոխադրությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ Յեգուդա Բերգ «Երբ թվում է՝ կյանքը դժվար է, հիշեք»
Уведомление: Երբ թվում է՝ կյանքը դժվար է, հիշեք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)