Աշխարհը քեզ ուղարկում է մի ինչ-որ մեկին, ով կարող է լավը կամ վատը լինել, ում դու կօգնես կամ ով քեզ կօգնի` կարևոր չէ:
Այս ամենը պետք է, չէ՞, ինչ-որ իմաստ ունենա:
Մարդը, ում աշխարհը քեզ է ուղարկել, շա՜տ կարևոր իրադարձություն է քո կյանքում: Հնարավոր է, որ նա փորձություն է քեզ ուղարկված, հնարավոր է` նոր գաղտնիք է, որը դու պետք է բացահայտես:
Նրա հետ շփվելով` դու հնարավոր է քեզ համար կարևոր կամ էլ հենց քեզ վերաբերող ինչ-որ բան իմանաս, ինչի մասին դու նախկինում ոչ էլ գլխի կընկնեիր: Այդ մասին աշխարհը քեզ իմաց կտա նրա միջոցով: Այդ պատահական հանդիպման շնորհիվ դու կարող ես դառնալ էլ ավելի ուժեղ, խելացի, նրբազգաց, խորը…Այդ ամենը կվերափոխի քեզ:
Այն ամենը, ինչը դու անում ես, և ամենը, ինչը պատահում է քեզ հետ` բարիք է:
Դու կստանաս այդ ամենը, եթե…
Եթե դու տեսնես այս ամենը` երջանիկ կլինես:
Իսկ, եթե չտեսնես` քո կյանքն ամբողջությամբ կվերածվի տառապանքի, կլցվի միայնությամբ և որևէ իմաստ չի ունենա…
Աղբյուրը` Анхель де Куатье
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ