Հետադարձ հայացք իմ ու իմ կրթահամալիրի կյանքին

mskh

Հեռո՜ւ-հեռավոր 1990-1992 թվական:
Համալսարանը նոր ավարտած աղջնակ, ում դժվարությամբ, բայց հաջողվում է հաղթահարել մրցույթը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ընդունվել աշխատանքի: Հետո` ամուսնություն, բալիկներ, և աշխատանքային երկարատև ընդմիջում:

2002 թվական: Վերադարձ: Զարմանք. կրթահամալիրում բոլորը նույնն են մնացել` նույն երիտասարդ, աշխույժ, կենսուրախ և ժպտադեմ մարդիկ են:

Նորություն. համակարգչային սրահներ կան: Վախվորած նայում եմ համակարգչային մկնիկին ու սրտնեղությունից քիչ է մնում` լաց լինեմ: Ոչ մի կերպ չեմ կարողանում մկնիկ կառավարել: Դա էլ բավական չէ` ուսուցման կազմակերպման ձևի և դասարան պահելու հետ կապված դժվարություններ ունեմ:

Մի խոսքով՝ մի լավ ծաղկեփունջ խնդիրներ ու լիքը բացթողում-անելիքներ:

2011-2012 ուստարի. կրթահամալիրի երկու` Նոր և Միջին դպրոցների մեկական` 3.3 և 8.3  դասարաններում մեկնարկում է «Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագիրը:

2012-2013 ուստարի. կրթահամալիրում մեկնարկում է  «Նոթբուքն ինձ դասընկեր» պիլոտային ծրագիրը:

«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի «Դասարան անիվների վրա» նախագիծ: Արդյունքում` ես վերջապես պատկերացում եմ կազմում ՀՀ մարզերի ու դրանց վարչական տարածքների մասին…

«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի կազմակերպման հետագա զարգացումը անխուսափելիորեն բերում է բլոգների ստեղծման։ Ժամեր շարունակ համակարգչի առաջ նստած՝ փորձում եմ բլոգ բացել: Պատահաբար ստացվում է: Ուրախությանս չափ չկա: Բայց, քանի որ չեմ կարողանում բլոգում հաշվիչ տեղադրել, circle. am-ը (ժամանակին նման բոբո կայք կար) մի քանի անգամ զգուշացնելուց հետո վերցնում ու ջնջում է իմ` այդքան դժվարությամբ բացած բլոգը: Պապս կասեր՝ քոռ գելերը քեզ ուտեն…

Երկրորդ բլոգն է բացվում: Ամեն ինչ կարգին է, քանի դեռ չեմ որոշել մոտիկից ծանոթանալ բլոգի գործառույթներին: Հերթով սեղմում եմ կոճակները՝ հասկանալու համար, թե որ մեկը ինչ ֆունկցիա է կատարում: Հերթական կոճակն եմ սեղմում ու…այ քեզ «հաջողություն», պարզվում է՝ բլոգն եմ ջնջել: Քոռ գելերը ինձ ուտեն…

Ի՞նչ պիտի անեմ, ստիպված եմ իմ՝ թվով երրորդ բլոգը բացել: (Պարզ է, չէ՞, ինչու է էս մեր կակաչը ամառ-ձմեռ բացվում: Ով լինի, որ չբացվի՝ նախորդ բլոգների հումուսն ունի ոտքերի տակ փռված…)

2012 թվականի մարտ-ապրիլ ամիսներ. կրթահամալիրում` Միջին դպրոցի 9.1 դասարանը անցնում է բլոգավարության: 

2013-2014 թվական: Կրթահամալիրում սկսում են թևածել բլոգավարության առաջին ծիծեռնակները` «Լուսաստղ» (Մարգարիտ Սարգսյան և ընկերներ), «Առականի» (Տիգրան Աբրահամյան և ընկերներ), «Շողակն» (Էրիկ Թելունց և ընկերներ), «Ֆիլմադարան» (Շուշան Եփրիկյան և ընկերներ) և էլի ուրիշներ:

2016 թվական, նոյեմբերի 18. այսօր ես` գրեթե կես դար առաջ այս աշխարհ եկածս, սիրով ու խոնարհումով խոստովանում եմ, որ

Իմ ու քո՝  Մեր տոնը շնորհավոր, հարազատս:

Միշտ Քո` Նունե Մովսիսյան

Փառքդ շատ, Տեր Աստված, ինձ Կրթահամալիր-Պարգև տալու համար:

Լուսանկարը`  Հռիփսիմե Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ, Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s