Ջեֆ Ֆոստեր «Հաղթանակ…»

papaver

Հաղթանակ…

Դուք պարտավոր չեք լավը լինել:

Քեզ հարկավոր է միայն, որ դու` դու լինես:

Դուք միայն պետք է իրական լինեք

Եվ խոսեք սրտից:

Իմացած լինեք` դուք իրավունք ունեք

Տեսնել այն, ինչը դուք եք տեսնում,

Մտածել այն, ինչը դուք եք մտածում,

Զգալ այն, ինչը դուք եք զգում,

Եվ ցանկալ այն, ինչը դուք եք ցանկանում:

Ձեզ պետք չէ հաջողակ երևալ աշխարհի աչքին.

Դուք պարտավոր չեք փորձագետ լինել:

Դուք պարտավոր եք միայն մի բան առաջարկել`

Աշխարհին առաջարկել այն, ինչը դուք եք առաջարկում,

Շնչել այնպես, ինչպես դուք եք շնչում,

Կատարել սխալներ և ձախողել,

Սովորել սիրել և գայթել,

Ասել ոչ ճիշտ բաներ և դադարել

Անհանգստանալ` ինչ է թե

Տպավորություն չեք թողել:

Որովհետև, ի վերջո, քեզ վիճակված է

Ապրել միայն այն ուրախությամբ,

Որը չի տրվում, բայց հայտաբերվում է

Քո էության ամենախորը գաղտնարաններում:

Այնպես որ, ուրախությունը կարող է անկում ազդարարել,

Ուրախությունը հնարավոր է` կատարած սխալի արդյունք լինի,

Որից դու հետո հիմար վիճակում կհայտնվես:

Ուրախությունը մոտ է նրան,

Ում դու սիրում ես`

Եվ դա դու ես:

Դուք պարտավոր չեք լավը լինել,

Քեզ հարկավոր չէ անընդհատ հաղթել,

Դու միայն պետք է հիշես քո

Մոտիկությունը երկնքի, լեռների հետ:

Դու միայն պետք է զգաս արևի

Ջերմությունը քո դեմքի վրա,

Եվ գիտակցես, որ դու կենդանի ես.

Հաջողակ ու հաղթանակած`

Բոլորին ինչ-որ բան ապացուցելու

Առանց դույզն-ինչ ցանկության և

Առանց դիմելու գրողի տարած միջոցների:

Աղբյուրը`  Джефф Фостер

Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Ջեֆֆ Ֆոստեր»  կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Ջեֆ Ֆոստեր «Հաղթանակ…»

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s