Սովորեցրու ինձ

96f164103b1e1103f145d2b9c9992f4a.gif

«Տե՛ր, ինձ ետ պահիր ճակատագրական սովորություն դարձած այն  մտքից, թե ես պարտավոր եմ ցանկացած առիթով ինչ-որ բան ասել:

Փրկի՛ր ինձ, որպեսզի ես չմիջամտեմ մարդու գործերին` ինչ-որ բան ավելի լավ անելու ձգտումից դրդված:

Թող որ ես մտածեմ, բայց ձանձրալի չլինեմ: Լինեմ օգտակար, բայց ոչ բռնակալ:

Հեռո՛ւ պահիր ինձ գայթակղությունից` անվերջանալի մանրամասների մասին հանգամանալից բացատրելուց:

Տո՛ւր ինձ թևեր, որպեսզի ես տկար լինելու դեպքում էլ հասնեմ նպատակին:

Կնքի՛ր բերանս, եթե ես ուզենամ հիվանդությունների մասին պատմել: Պատմելու դեպքում դրանք ավելի կշատանան, իսկ մինչև վերջ հաճույքով ներկայացնելու դեպքում` ավելի կքաղցրանան:

Չեմ համարձակվում քեզնից խնդրել հիշողությունս լավացնել, ավելի լավ է բազմապատկիր իմ մարդասիրությունը:

Զսպի՛ր իմ ինքնավստահությունը, երբ հիշողությունս բախվի ուրիշների հիշողությանը:

Մի բան եմ խնդրում, Տե՛ր, ոչ էլ ողորմիր ինձ, երբ տպավորիչ դաս տաս ապացուցելու համար, որ ես էլ կարող եմ սխալվել:

Եթե ես սովորել եմ լինել սրտաբաց, պահպանի՛ր իմ այդ կարողությունը:

Ճիշտն այն է, որ ես չեմ պատրաստվում սրբի վերածվել. որոշ սրբեր անտանելի են շփվելու համար:

Մարդիկ էլ երբեմն տանելի չեն լինում. արարչագործության վերնամասում սատանան է:

Սովորեցրո՛ւ ինձ լավը փռել այնտեղ, որտեղ այն չեն սպասում և բացահայտել ուրիշների մեջ անսպասելի տաղանդներ»:

Աղբյուրը`  Собиратель звезд

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Սովորեցրու ինձ»

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s