Օշո «Ա՜յ, հենց դա է դասը»

Цветок эвкалипта.jpg

Երիտասարդ մեկը աշխատանք էր փնտրում: Որպեսզի հասկանա` ինքն ինչ է անելու, որոշում է լսել իր ներքին ձայնին: Նա մեդիատացիայով է զբաղվում այնքան ժամանակ, մինչև որ ներքին ձայնը վերջապես խոսում է: Ձայնն ասում է. «Դարձի՛ր ատաղձագործ»: Երիտասարդն աշխատանքի է ընդունվում ատաղձագործական արհեստանոցում, և հենց առաջին օրը կոտրում է գործիքը, որով աշխատելու էր: Երկրորդ օրը վնասում է ձեռքը: Իսկ երրորդ օրը նրա աչքը ինչ-որ բան է ընկնում, և երիտասարդը ստիպված է լինում հեռանալ:

Նույն երեկոյան նա մտածում է. «Սա պետք է` ինչ-որ բան նշանակի, քանի որ այն ամենը, ինչը պատահում է մեզ հետ, տրվում է, որպեսզի մենք սովորենք: Բնությունը մշտապես խոսում է մեզ հետ, հարկավոր է միայն լսել կարողանալ: Ես մեդիատացիա կանեմ, որպեսզի հասկանամ տեղի ունեցածի իմաստը»:

Երբ նա մտասուզման մեջ էր, նոր ներքին ձայնը խոսում և ասում է նրան. «Տեղի ունեցածը սովորեցնում է, որ դու պետք է ավելի համառ լինես»:

Հաջորդ օրը երիտասարդը վերադարձավ աշխատանքի և անմիջապես էլ փչացրեց ատաղձագործական մի ինչ-որ նուրբ գործիք: Մյուս օրը վնասեց խողովակը, և ջուրը սկսեց հոսել: Դրանից հետո նրան ազատեցին աշխատանքից:

Բայց նա չհուսահատվեց` ասելով ինքն իրեն. «Այս ամենը իմ օգուտի համար է, պատահածը իմ աճի համար անհրաժեշտ է: Ես նորից կփորձեմ լսել և հասկանալ»:

Եվ, երբ կրկին զբաղված էր մեդիտացիայով, նրա հետ սկսեց խոսել ներքին ձայնը. «Դու չպիտի դեմ գնաս բնությանը: Եթե աշխատանքը չի ստացվում, կարող ես ընդհանրապես չաշխատել. բնությունը, եթե քո սիրտը բաց է, հոգ կտանի քո մասին»:

Հաջորդ ամբողջ օրը երիտասարդը զբոսնեց անտառով մեկ` սպասումով, որ բնությունը կհոգա իր կարիքները: Եվ, երբ մեծ ծառի մոտ էր, անսպասելի մի մեծ ճյուղ կոտրվեց` ընկնելով երիտասարդի ոտքի վրա: Մի քանի րոպե նա շփում էր վնասված ոտքը, ապա աչքերը բարձրացրեց երկինք և ասաց. «Չեմ հասկանում: Ես լսել եմ իմ բոլոր ներքին ձայներին, բայց, չգիտես ինչու, ամեն ինչ սխալ է ընթանում»: Բայց երկինքը ոչ մի պատասխան էլ չտվեց: Այդ ժամանակ երիտասարդը խորը հոգոց հանեց և ինքն իրեն մտածեց. «Լա՛վ, բավակա՛ն է: Ինձ համար մեկ է` կյանքն ինչ դասեր է տալիս: Ես այսուհետ անելու եմ միայն այն, ինչը ինձ է դուր գալիս և այլևս չեմ լսելու ոչ մի ձայնի»:

Հենց այդ պահին նոր ներքին ձայնը շշնջաց. «Ա՜յ, հենց դա՛ է դասը»:

Աղբյուրը`  Ошо «Революция»

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Օշո» կայքէջին

Լուսանկարում` էվկալիպտի ծաղիկ (ասեք, որ սիրուն է…)

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s