Անհայտ հեղինակ
Մի՛ ասա նախապես մտածված խելացի արտահայտություններ:
Մի՛ դեմ տուր հերթապահ կեղծ ժպիտ և մի՛ մենախոսիր, թե դու հիմա զբաղված ես և, որ շատ կարևոր է և, որ հանդիպումն այդ լուրջ է ու հրատապ…
Պարզապես մոտեցի՛ր և գրկի՛ր:
Կիսիր եթե ոչ հոգևոր, ապա գոնե ֆիզիկական ջերմությունը: Եվ ապա նայիր, թե ինչպես է հոգին արթնանում և երիտասարդանում, թարմություն ցողում, իսկ լռությունը` լցվում անիմանալի մի ինչ-որ բանով…
Ոչինչ պետք չէ բացատրել, բացահայտել, ձևակերպել…
Պարզապես, քանի դեռ մենք շնչում ենք, քանի դեռ կա այդպիսի անգին հնարավորություն` հաճախակի գրկեք սիրելիներին:
Ժամանակից և բառերից դուրս…
Գրկե՛ք այնպես, ինչպես երկինքն է գրկում հողին, այնպես, ինչպես մառախուղն է գրկում սառած անտառին, այնպես, ինչպես ջուրն է գրկում ափին…
Հուզմունքով, զգացմունքով, անկեղծ…
Այդ ջերմության մեջ շատ ավելի էներգիա կա, քան մարդու կողմից հորինված բոլոր կրակներում…
Աղբյուրը` Собиратель звезд
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ