Ինքնաբավ մարդն ինքնին սեր է: Նա սիրահարված չէ, նա Սեր է: Նա սիրում է հանուն սիրո:
Նա այդպես է արտահայտում իր երախտագիտությունը կյանքին: Սերը նրա երախտագիտությունն է, սերը նրա աղոթքն է: Այդ իսկ պատճառով նա սիրում է բոլորին և յուրաքանչյուրին:
Նա ոչինչ չի պահանջում դրա դիմաց, նա պարզապես տալիս է, քանզի Աստված նրա հանդեպ այնքա՜ն շռայլ է գտնվել, որ այդ ամենը չկիսել ուրիշների հետ նա պարզապես չի կարող:
Դա հրաշք է. որքան շատ ենք մենք տալիս, այնքան շատ է մեզ տրվում: Հենց որ դու սովորես տալու գիտությունը, հասկանաս նրա գաղտնիքներն ու թվաբանությունը, դու կդադարես ժլատ լինել, դու կսկսես մարդկանց հետ կիսել այն ամենը, ինչը կարող ես:
Դու կտաս, և այդ ժամանակ դու շատ ավելին կունենաս:
Բաժանի՛ր երանություն և սեր, գնա՛ փոխըմբռնման, տո՛ւր այն ամենը, ինչը դու կարող ես տալ, դրա մեջ է քո ներքին հարստությունը:
Երբ ես ասում եմ` ինքնաբավ մարդը տեղով մեկ սեր է, ես ի նկատի ունեմ նրա տալու-բաժանելու կարողությունը:
Թո՛ղ որ քո մեջ լինի այդ փոփոխությունը` եղի՛ր ինքնաբավ: Այդ ժամ հրաշք կպատահի. սերը դեպի քեզ կհոսի հազարավոր առվակներով, բազմաթիվ ուղիներով, տարբեր հարթություններով:
Կյանքը կդառնա քո հարստությունը` քեզ որպես պարգև տալով անիմանալի ինտելեկտ և անհասանելի միտք` կյանքը դարձնելով մեծ առեղծված և զմայլանք…
Աղբյուր` Ошо — Утренние медитации
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Օշո» կայքէջին
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Օշո «Սերը` երախտագիտություն և աղոթք» — Hayreniq