Օշո «Համարձակ ապրելու ուրախություն»

poppy-flowers-12

Եթե դու անկեղծ ես քո ուրախության, քո արցունքների, քո պարի մեջ, ապա, վաղ թե ուշ, կգտնվեն մարդիկ, ովքեր կսկսեն քեզ հասկանալ, ովքեր, հնարավոր է, որ նույնիսկ միանան քո քարավանին:

Ես ինքս ուղին սկսել եմ մենակ, հետո եկան մարդիկ, իսկ հիմա խնդրեմ` աշխարհով մեկ քարավան: Ես ոչ մեկին չեմ հրավիրել. ուղղակի արել եմ այն, ինչ զգացել եմ, ինչը որ եկել է սրտից:

Ես պատասխանատու եմ իմ սրտի առաջ. այս աշխարհում ես որևէ մեկի առաջ պատասխանատվություն չեմ կրում: Նմանապես և դու` պատասխանատու ես միայն քո սեփական էության առաջ: Դեմ մի՛ գնա, որովհետև սեփական էության դեմ գնալ նշանակում է ինքնասպանություն գործել, ոչնչացնել ինքդ քեզ: Դու ի՞նչ ես շահելու դրանից:

Եթե անգամ մարդիկ քեզ պատվեն, համարեն սթափ, հարգանքի արժանացնեն, միևնույնն է, ոչ մեկը չի կարող սնուցել քո էությունը: Դա քեզ չի տա կյանքի և նրա անիմանալի գեղեցկության մասին պատկերացում:

Միլիոնավոր ինչքա՞ն մարդիկ են քեզնից առաջ ապրել այս Երկրի վրա: Դու նրանց անունն անգամ չգիտես. ապրել են նրանք, թե ոչ, արդեն կարևոր էլ չէ: Եղել են սրբեր և մեղավորներ, հարգանք վայելող և հնարավորինս տարօրինակ մարդիկ, խելագարներ, բայց նրանք բոլորն էլ անհետացել են` անգամ հետք չթողնելով Երկրի վրա:

Քո միակ անհանգստությունը պիտի լինի որակը գնահատելն ու պաշտպանելը: Դու միայն դա կարող ես վերցնել քեզ հետ, երբ մահն ավերի քո մարմինն ու քո միտքը, քանզի միայն այդ հատկանիշները կլինեն քո ուղեկիցներն այն աշխարհում: Միայն դրանք են իսկական արժեքները, և միայն այն մարդիկ են իրականում ապրում, ովքեր հասել են դրան:

Նրանք և միայն նրանք. մյուսները ուղղակի ձևացնում են, թե ապրում են:

Ինքնին կյանքը միշտ չէ, որ կյանք է: Նայի՛ր քո կյանքին: Դու կարո՞ղ ես այն համարել օրհնված: Կարո՞ղ ես այն կոչել զոհասեղան, գոյության պարգև: Կուզեի՞ր, որ այն քեզ տրվեր կրկին ու կրկին:

Մի՛ լսիր սուրբ գրերին, լսի՛ր քո սրտին: Ահա միակ պատվիրանը, որ ես տալիս եմ. լսի՛ր ուշադիր, գիտակցաբար, և դու երբեք չես սխալվի: Լսելով սրտին` դու երբեք չես երկփեղկվի: Լսելով քո սրտին` դու կսկսես շարժվել ճիշտ ուղղությամբ, նույնիսկ երբեք չմտածելով` ճիշտ է այն, թե ոչ:

Նոր մարդկության ամենաարվեստը կլինի սիրտը լսելու գաղտնիքը` գիտակից, զգոն, ուշադիր ունկնդրումը: Եվ, հետևելով սրտին, գնա` ուր էլ որ այն քեզ տանելու լինի: Այո՛, այն երբեմն քեզ վտանգ կբերի, այդ ժամ հիշիր` վտանգները պետք են, որպեսզի դու հասունանաս: Երբեմն էլ այն քեզ կստիպի սխալվել, բայց կրկին հիշիր` սխալները քո աճի մի մասն են:

Շատ անգամներ դու կընկնես, բարձրացի՛ր կրկին, որովհետև հենց այդպես է մարդը ուժեղանում` ընկնելով և կրկին բարձրանալով: Հենց այդպես է մարդը դառնում միասնական և ամբողջական:

Աղբյուրը`  Ошо — Храбрость. Радость жить рискуя

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Օշո» կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Օշո «Համարձակ ապրելու ուրախություն»

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s