Լուսավորիր աշխարհը քո զորավոր ներկայությամբ

15590532_1378685345483711_4976076918153684135_n

Մի՛ կենտրոնացիր աշխարհի «սխալ» լինելու վրա:

Երբ դու պայքարում ես աշխարհը մասնատելու դեմ, ներքուստ դառնանում ես և ակամայից օգնում ես քո` ներկա պահին տեսած բռությանը:

Նայիր աշխարհին այնպես, ինչպիսին այն կա: Նայի՛ր այնպես, ինչպես նկարիչն է նայում դեմքին՝ բոլոր թերություններով, աղավաղումներով, սպիներով, անհամաչափությամբ, անհարթություններով և կնճիռներով հանդերձ:

Լույս տեսնել խավարի մեջ, սեր՝ սիրո նահանջի և բարություն՝ դրա բացակության դեպքում: Սիրի՛ր աշխարհն այպես, ինչպես այն հառնում է քո առաջ:

Հասկացի՛ր աշխարհին:

Ների՛ր աշխարհին:

Գրկի՛ր աշխարհը քո սիրող ձեռքերով:

Աշխարհն այս երիտասարդ է. նա սխալներ է անում, որ սովորի: Սիրո այս տեսանկյունից նայելով` նորից աշխարհ մտիր: Եղի՛ր ամուր, ինչպես ժայռը, լուսավորի՛ր աշխարհը քո զորավոր ներկայությամբ: Խոսի՛ր նրանց փոխարեն, ովքեր ձայն չունեն: Ամրապնդի՛ր ուղերձը քո գթասրտության: Տարածի՛ր ճշմարտությունը:

Պայքարի՛ր քո իմացածի համար, և ոչ թե այն բանի դեմ, ինչը դու ատում ես:

Ուշադրությունը քեզ տրված ամենամեծ օրհնությունն է, հետևաբար օրհնի՛ր նորածին աշխարհին:

Մի՛ կերակրիր մեռնող աշխարհին անհանդուրժողականությամբ:

Քո եղբայրների և քույրերի հետ եղիր:

Բացահայտիր ճշմարիտ ընտանիքը՝  մաշկի գույնից, ռասայից, կրոնից, հավատալիքներից անդին:

Ուրիշների հետ ընկերակցիր հանուն սիրո: Այդ ժամ դու չե՛ս հարձակվի աշխարհի վրա, չե՛ս պայքարի աշխարհի դեմ, և բոլոր հրեշտակներն էլ քո կողքին կլինեն…

Աղբյուրը`  Джефф Фостер

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Ջեֆֆ Ֆոստեր»  կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s