Գտեք ձեր ծիածանը

0_f13ec_6791e06f_origԽնդրո՛ւմ եմ` վայելեք Կյանքը:

Գրկե՛ք այն երկու ձեռքերով, ամուր սեղմե՛ք, փաթաթվե՛ք նրան և գնահատե՛ք ամեն մի վայրկյանը:

Սիրե՛ք ձեր զավակներին: Դուք պատկերացում անգամ չունեք` ինչ ասել է Երջանկություն: Երջանկությունը նրանց առավոտյան արթնացնելն է ու նայելը, թե ինչպես են ատամները շտապով մաքրում…

Գրկե՛ք ձեր սիրելիներին և, եթե նրանք, ի պատասխան, չեն կարողանում ձեզ գրկել, ապա գտեք նրան, ով կարողանում է. յուրաքանչյուրն արժանի է սիրո և փոխադարձ զգացմունքի: Մի՛ բավարարվեք քչով:

Գտե՛ք աշխատանք, որը ուրախություն կբերի, բայց մի՛ դարձեք այդ աշխատանքի ստրուկը: «Ես ուզում էի շատ աշխատել»-սա այն չէ, ինչը կգրեն ձեր գերեզմանին:

Պարե՛ք, ծիծաղե՛ք և հաց կերեք ձեր ընկերների հետ: Իսկական, մաքուր և ուժեղ բարեկամությունը բացարձակ Երջանկություն է, և այն կարող ենք ընտրել ինքներս: Ընկերներին ընտրեք ուշադրությամբ և հոգատարությամբ այնպես, ինչպես գանձ ընտրելու կլինեիք:

Ձեզ շրջապատեք գեղեցիկ իրերով: Կյանքը լի է տխրությամբ և ցավով, գտե՛ք ձեր ծիածանը և այլևս բաց մի՛ թողեք:

Գեղեցկությունը ամենուր է, պարզապես երբեմն հարկավոր է նայել մի քիչ ավելի ուշադիր, որպեսզի նկատես այն…

Աղբյուրը`  Шарлотта Китли, «Письмо остающимся»

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Գտեք ձեր ծիածանը

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s