«Հայկական կակաչը» ամփոփում է տարին

magdalena-wasiczek

Մանկավարժական աշխատողի հաշվետվություն

«Հայկական կակաչ» նախագծի «Ծիսական տոնացույցը» և «Ծիսական օրացույցը» եղել են շարունակական ենթանախագծեր, նորույթ է «Ուսուցչի մեդիադարակը»:
Սա յուրօրինակ հուշաթերթ է, որի միջոցով սովորողները ծանոթանում են յուրաքանչյուր ամսվա իրենց անելիքներին: Հա, իմ աշխատանքային մանկավարժական գործունեությունը այս կիսամյակ ամբողջությամբ ներկայացված է եղել ոչ թե «Հայկական կակաչ» կայքում, այլ «Դասավանդողի մեդիադարակ» բլոգում: Պիտի ասեմ, որ այս երկուսն առայժմ շահեկանորեն լրացնում են իրար:

Քանի որ, ըստ իմ աշխատանքային անհատական պլանի, ցանկացել եմ ավելի շատ թարգմանություններ անել, այդ իսկ պատճառով առավել ակտիվ է եղել «Թարգմանություններ» բաժինը: Մեկ կիսամյակում թարգմանվել է մոտավորապես 28-ից 30 էլեկտրոնային էջ: Թարգմանված նյութերից ամենաշատը կարևորում եմ «Մայր Թերեզայի Նոբելյան ճառը»: Նյութեր ընտրելիս աշխատում եմ, որ դրանք ոչ միայն ինձ, այլև ընթերցողին հետաքրքրեն: Որպես կանոն, թարգմանում եմ հոգևոր գրականությունից այնպիսի հեղինակների, որոնք ծանոթ չեն մեր համացանցին: Նման հեղինակներից են Ջեֆ Ֆոստերը, Նիլ Դոնալդ Ուոլշը, իսկ Հենրի Նուվենն ու Անտոնի Սուրոժսկին ինձ ստիպեցին հայացք փոխել:

Պատիվ ունեմ համակարգելու «Առականի», «Շողակն», «Վիքիմեդիա», «Ֆիլմադարան», «Գրապտույտ», «Կանթեղ» նախագծերը, կարծես թե ամբողջանում են ևս երկու նախագիծ` «Ինչուիկ TV»-ին և «Հարմոնիան»: Կրթական երևույթ եմ համարում «Սուրբ Ծննդյան պատարագ» ուսումնական նախագիծը:

Տարվա ընթացքում եղել են հասարակական երկու իրադարձություններ, որոնք տագնապի, լարվածության ու անհանգստության մեջ են ինձ պահել: Խոսքը ապրիլյան և հուլիսյան հայտնի դեպքերի մասին է:

Անշուշտ, ունեցել եմ նաև անհաջողություններ և վրիպումներ, ավելին` ճգնաժամային իրավիճակներ: Դրանք, ըստ էության, ինձ ոչ միայն չեն խանգարել, այլև օգնել են լիքը բաներ նորովի հասկանալ:

Կարդացածս ամենահամով պատմությունը. «Մի առավոտ, Հովհաննես Շիրազը կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում.

-Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
-Այ տղա՜, չլինի՞ Նարեկացի ես կարդացել։
Շիրազը թե՝
-Հըբըե՛։
Իսահակյանն էլ թե՝
-Հըբը՜…»:

Այս տարվա իմ տեսած ամենատպավորիչ կառույցը, որն ինձ ստիպել է պտտվել իր շուրջը` Սուրբ Թադեի վանքն է եղել:

Զարմանահրաշ բանը, որ այս տարի կարդացել եմ` Գրիգոր Նարեկացու «Մեկնություն Երգ Երգոցի» գործն է:

Բանաստեղծական տողերը, որոնք վերջին օրերին ինձ վրա մոգական ազդեցություն են թողել` ստիպելով կարդալ տասնյակ անգամներ, Հովհաննես Թումանյանինն են.

Մեր կյանքը―կարճ մի վերելք,
Անցնել հանգիստ ամեն տանջանք ու վայելք,
Ապրել անախտ, անցնել անհաղթ―հոգիանալ ու նորեն
Նյութից զատված, անմեկ աստված―վերադառնալ դեպ իրեն։

Եվ վերջում` «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք»։ Հովհ.14:26

Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “«Հայկական կակաչը» ամփոփում է տարին

  1. Նունե Մովսիսյան:

    «Եկայք շինեսցուք Սուրբ զխորանն լուսոյ»:

    Нравится

  2. Уведомление: Հաշվետվություններ — Խոսքի մշակույթ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s