Ջեֆ Ֆոստեր «Աստված այստեղ է»

551699_546299195381339_1137496504_n

Բուժումը գրեթե միշտ ուղեկցվում է որոշակի տրավմաներով, հին, բաց վերքերի կրկնությամբ, դուրս հորդացող լույսի ճնշումով, ուշադրությունից դուրս մղված և սխալ հասկացված էներգիաներով, այդ իսկ պատճառով բուժման ընթացքում ոչ միշտ կարող ես արտաքինից լավ տեսք ունենալ կամ քեզ բավարարված զգալ:

Առավել վտանգավոր, ոչ բարի առասպելներից մեկը, որ մենք ժառանգել ենք որպես մշակույթ, հետևյալն է` ապաքինում ենթադրում է «լավ զգալ»: Ո՛չ: Երբեմն մեր ցավը, ըստ էության, մեծանում և ահագնանում է, քանի որ խավարը դուրս է գալիս դեպի լույս: Բայց ցավը, որին այդքան արագ «վատ» որակեցինք, ըստ էության, ցույց է տալիս, որ մեր ապաքինման գործընթացը սկսում է ակտիվանալ:

Մեր մշակույթի մեջ հետևյալ միտումը կա` տառապանքից խուսափելու համար հարկավոր է փախչել դրանից` այն անվանելով «սխալ» կամ «բացասական»: Ընդունված է, տառապանքի փորձը կանխելու համար, ցավից ազատվել մեդիտացիա անելով կամ բուժվելով` (իհարկե, սրա մեջ կա ողջամտություն):

Մեր` այսպես կոչված «ժամանակակից բժշկությունը» ուղղված է ցավի ախտանիշների վերացմանը, խաթարված հավասարակշռության վերականգնմանը, քաոսի կանոնակարգմանը և սոցիալապես ընդունելի բնականոն նորմերի «լավացմանը»:

Բայց երբեմն, ընկերներ ջան, մենք այլևս որևէ հետաքրքրություն չենք ունենում «կարգին» կյանքի հանդեպ: «Կարգինը» խնդիր է, բայց լուծում չէ: Առկա իրավիճակը պետք է փոխել: Այն անկայուն է և կեղծ: Այժմ անհրաժեշտ է նոր դեղորայք:

Երբեմն մեր փխրուն «կարգին» լինելը պետք է վերածվի քաոսի, ցավը պետք է լինի ավելի լիարժեք, սիրտը պետք է բացվի ավելի ինտենսիվ: Այն կարող է ոչնչացնել լինելիության անհուսալիությունը, բայց ոչ մեզ:

Տառապանքը դատապարտող Աստծո պատիժ չէ, անհավասարակշիռ տիեզերքի սխալը չէ, չի վկայում մեր ձախողումների և լուսավորյալ տգիտության մասին, այլ խորքային կենդանի հոգևոր ուսուցում է: Սա խաչված Հիսուսի վկայությունն է: Նրա տառապանքները բերեցին վերջնական ապաքինում. այս հանգամանքը, մարդեղենությունից բացի, որպես այդպիսին, սեփական Ներկայության անխախտ լինելու բացահայտումն է: Խաչելիությունը Աստծո` ինքն իր մեջ վերագտնելու հրավեր է:

Հաշվի առեք այն հնարավորությունները, որոնք որպես «երեխայությունը թողնելու» հրավեր կբացվեն ձեր տառապանքի դիմաց` արթնացնելով «ամեն ինչ կարգին է» երազից: Կյանքն ընդունե՛ք իր ամբողջ խառնաշփոթությամբ: Այն ընդունե՛ք որպես հրաշք: Ընդունե՛ք, որպեսզի սիրահարվեք այն վայրին, որտեղ դուք գտնվում եք: Որպեսզի լինեք այստեղ և հիմա:

Թո՛ղ փչեն քամիներ, թո՛ղ փոթորիկը մոլեգնություն խաղա, թո՛ղ այն ամենը, ինչը կեղծ է մաքրվի: Թո՛ղ ամենը, ինչը մեռած է` մեռնի, թող կյանքը պայթի այնտեղ, որտեղ դուք գտնվում եք հիմա: Տառապանքի միջոցով ձեզ միայն հրավիրում են խորքային բուժման, թեև դա ցավոտ է նուրբ ու մաքուր սրտի համար, բացի դրանից, դուք չեք զգում մոտ ապագան:

Աստված այստեղ է:

Աղբյուրը`  Джефф Фостер

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Ջեֆֆ Ֆոստեր»  կայքէջին

Նկարի հեղինակ` Նինո Չակվետաձե

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Ջեֆ Ֆոստեր «Աստված այստեղ է»»

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s