Դու կհանդիպես ինքդ քեզ

16177703_1442407002437216_5487052678054036622_o.jpg

Եթե մի օր Դուք հանդիպեք մարդու, ով կսիրի Ձեզ, ուրեմն Դուք հանդիպել եք…ինքներդ ձեզ:

Կհանդիպեք Նրան, ում ժամանակին, շա՜տ վաղուց թաքցրել էիք բոլորից և առաջին հերթին` ինքներդ ձեզնից: Կհանդիպեք Նրան, ում Դուք գրեթե չեք հիշում, նույնիսկ մանկության հին լուսանկարների մեջ չեք ճանաչում: Իսկ Ձեր ծանոթների մեջ էլ արդեն չկան այն մարդիկ, ովքեր հիշում են Ձեզ…

Նրա հետ ծանոթության սկզբում կտեսնեք ինչ-որ անորսալի, բայց ծանոթ կայծեր, որոնք հանկարծակի կբռկվեն նրա աչքերում, կորսաք ինչ-որ անորսալի, բայց ծանոթ պահեր նրա հնչերանգի և ժպիտի մեջ: Այդ պահերից դուք, հնարավոր է, որ շփոթվեք, որովհետև ինչ-որ բան կսկսի դուրս լողալ հիշողության միջից: Դուք սկզբում չեք հասկանա, թե հատկապես ինչն է ձեզ հուզմունք պատճառում. մոռացված ինչ-որ բան, անորսալի, բայց ծանոթ ինչ-որ բան…

Անկատար այդ ճանաչումը շուտով ձեր ներսում թախիծ կարթնացնի, որին Դուք այնքան էիք սովորել տարիների ընթացքում, որ անգամ դադարել էիք նկատել այն: Եվ ընդհանրապես, դուք դրան ուշադրություն դարձնելու ժամանակ երբեք էլ չեք ունեցել…

Այն կարթնացնի խորքերում ապրող կարոտախտի` անհասկանալի և անբացատրելի մի զգացում…

Անբացատրելի, որովհետև չկա որևէ պատճառ նման տխրության: Ամեն ինչ լավ է, ամեն ինչ այնպես է, ինչպես բոլորի մոտ, նույնիսկ` ավելի լավ: Բայց, արի ու տես, թախիծն այդ ապրում է ներսում: Իսկ մի անգամ այն հանկարծ կպայթի` կործանելով ձեր բոլոր համոզմունքներն ու դիմադրությունը, խաթարելով ձեր գիտակցությունը: Այն ձեզ կվերափոխի ամբողջությամբ` դուրս մղելով ամեն ինչ և ձեզ խլացնելով հետևյալ պահանջով` վերադարձի՛ր:

Վերադարձրո՛ւ մի բան…մի բան, որը տրվել է քեզ ի վերուստ` քո ծննդյան իրավունքով…

Եվ այդ պահանջից շանթահար, կորուսյալ և անուժ` դու հանկարծ կհասկանաս այդ ինչ-որ բանը: Այդ ակնթարթից սկսած` դու այլևս չես կարողանա մոռանալ, չես կարողանա լռեցնել այդ ձայնը…Դու չես կարողանա դիմակայել նրան, որովհետև քո ներսում Սերն է արթնացել:

Ժամանակի ընթացքում դու կկարողանաս Քեզ ամբողջական տեսնել: Տեսնել քո ամբողջ գեղեցկությունն ու քո բոլոր անկատարելությունները, քո մեծությունն ու քո ոչնչությունը, քո ուժն ու քո ցավը: Կտեսնես, թե որքան գեղեցիկ ես դու և կհասկանաս, թե որքան խորն է քո տառապանքը…

Դուք կհանդիպեք մարդու, ով ձեզ կսիրի այպիսին, ինչպիսին, որ Դուք կաք, և միաժամանակ ձեզ կներկայացնի բարձրագույն պահանջ` եղիր Դու: Դուք կհանդիպեք մարդու, ով ձեզ շատ ավելի ուժգին կսիրի, քան դուք ինքներդ եք ձեզ սիրում:

Անհայտ հեղինակ

Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Նկարի հեղինակ` Նինո Չակվետաձե

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Դու կհանդիպես ինքդ քեզ

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s