Մխիթար Սեբաստացի

ph145310733694

Փետրվարի 7-ին ծնվել է Մխիթարյան միաբանության հիմնադիր, հայագետ Մխիթար Սեբաստացին:

«Խոնարհ սիրտով քեզի կը նուիրեմ, ո՜վ Հայ Ժողովուրդ, իմ երկար տարիներու աշխատանքիս պտուղը, իբր սիրոյ ձօն: Սրտանց կը տենչամ իմ վաստակս քեզի պարգևել և բոլոր անոնց՝ որ պայմաններուդ մէջ կը գտնուին. որովհետև ինչ որ իմս է՝ անիկա քեզի կը պատկանի, և ինչ որ քուկդ է՝ անիկա իմս ալ է: Անոր համար՝ ինծի պարծանք է քեզի ծառայել, մանաւանդ թէ ասիկա լրումն է իմ և իմիններուս պաշտօնին. որովհետև սկիզբէն ի վեր, ինչպէս ես, այս Միաբանութիւնն ալ սահմանուած է Հայ Ժողովուրդի մշակութային ծառայութեան և Աստուծոյ փառքին»:

Հոգևոր տարածքներ կան, որոնք հարկ է, որ անձեռնմխելի լինեն ցանկացած ոտնձգությունից, ցանկացած միջամտությունից, ցանկացած նպատակադրումներից: Այս ամենը քաջ գիտակցում էր Մխիթար Սեբաստացին: Աբբահոր համար, անկախ ամեն բանից, անկախ իր նկատմամբ ունեցած կղերական հետադիմության վերաբերմունքից, այդպիսի հոգևոր տարածք էր Հայաստանն ու հայ առաքելական եկեղեցին: Դա էր պատճառը, որ Մխիթար Սեբաստացին՝ Կաթոլիկ եկեղեցու աբբահայրը արգելել էր իր հետնորդներին Հայոց աշխարհում կաթոլիկություն քարոզելը, քաջ գիտակցելով, որ Հայաստանը հայ առաքելական եկեղեցու հոգևոր տարածքն է: Նա նպատակադրվել էր կրթել, լուսավորություն տարածել հայ ժողավրդի լայն խավերի մեջ և իր համախոհների հետ հաջողությամբ կատարել է այդ վեհ առաքելությունը: Մխիթար Սեբաստացուց հետո նրա արժանի հետևորդները` Գ. Ավետիքյանը,  Մ. Ավգերյանը, Մ. Ջախջախյանը, Ղ. Ալիշանը, Մ. Չամչյանը և էլի շատ ուրիշներ հավատարիմ են մնացել նախանշված սկզբունքին:

Մխիթար Սեբաստացու կենսագիրը` Ստեփանոս Ագոնցը վկայում է. «Խոհեմութիւնը, որ մարդկային գործերուն աչքը կը համարուի, միշտ և ամէն տեղ փայլեցավ Մխիթարայ վրայ»: Ի դեպ, երբ փակվում էին բոլոր կրոնական միաբանությունները, Նապոլեոն 1-ի հետ բանակցել է նույն այդ Ագոնցը, ում անմիջական ջանքերի շնորհիվ ոչ միայն Մխիթարյան միաբանությունը պահպանվեց, այլև կայսեր հատուկ հրովարտակով ճանաչվեց գիտական հաստատություն` «Հայկական ճեմարան» անվանումով։

Հայագետ, աշխարհագրագետ Ստեփանոս Ագոնցը տիրապետել է մի քանի հին և նոր լեզուների, դասավանդել հայոց լեզու, ճարտասանական արվեստ, աշխարհագրություն, աստվածաբանություն: Գրել է պատմաաշխարհագրական ճարտասանական, կրոնաբարոյախոսական երկեր: «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» տասնմեկ հատորանոց (հ. 1, 5, 6-ը գրել է Ղ. Ինճիճյանը) երկում արժեքավոր տեղեկություններ են տրվում աշխարհի բազմաթիվ երկրների և ժողովուրդների աշխարհագրության, պատմության, սովորույթների, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքի մասին:

Ինձ միշտ ապշեցրել է Մխիթար Սեբաստացու գիտական անգերազանցելի Միտքը, նրա մարդկային բարձրագույն որակները, իմացական կարողությունները, առաջնորդին հատուկ կազմակերպչական ջիղըԱստուծո Խոսքի հավատարմությունը: Սեբաստացին, ըստ էության, իր հավատով վերակենդանացրեց  հայ մշակույթի քրիստոնեական ինքնությունը՝ դառնալով հայ դպրության և լուսավորության նվիրյալ երախտավոր:

Խորհրդանշական է, որ Մխիթար Սեբաստացին դասասենյակ էր մտնում մի ձեռքին Աստվածաշունչ, մյուսում Հայկազյան բառարան, աշակերտներին ասելով՝ «դուք այս երկու թևերով պիտի թևածեք»: «Նա, որ չափազանց ներողամիտ էր անձին դէմ եղած հակառակութեանց և թշնամանաց, չէր կրնար հանդուրժէր Աստուծոյ կամ կրօնքին դէմ եղած անարգանաց, ինչպէս նաեւ միաբանութեան հասուցած բարոյական կամ նիւթական վնասուց»:

Խորին խոնարհումս և մեծագույն պատկառանքս, Մխիթար Սեբաստացի:

Նունե Մովսիսյան

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s