Մի բաժակ թեյ. նամակ 7

16831112_1471772972841958_2295426105776552971_n.png

Սեր:

Ահագին ժամանակ է անցել, ինչ ես ստացել եմ քո նամակը:

Ես ուրախ եմ, որ դու ձգտում ես հանգստության, բայց մոռացիր այն մասին, թե քեզ կթողնեն:

Ոչ ոք չի թողնի:

Պարզապես պետք է հանձնվել և դառնալ օվկիանոսի մի կաթիլը:

Ըստ էության, կաթիլը հենց օվկիանոսն է, ուղղակի կաթիլն այդ մասին չգիտի. ահա այստեղ է սահմանագիծը:

Մեդիատացիայի դատարկության մեջ անհետանում է այդ բաժանումը:

Մեդիտացիան կյանքի սադխանայի կենտրոնն է:

Մտածողության գործընթացը դանդաղում է`  տեղ բացելով հանգստության և դատարկության համար:

Երբ մտքերն անհետանում են, ի հայտ է գալիս տեսնողը` վկան, և անգիտակցականի բարդույթը վերանում է:

Ամենայն կախվածության պատճառը հենց այդ բարդույթն է:

Սկզբում այն, ինչպես քարը, թվում է ամուր, բայց համբերատար փնտրողը մի օր հայտնաբերում է, որ դա ընդամենը երազ է, քամու հոսանք:

Թող քո մեդիտացիայից դուրս եկած ծիլը ծաղկի ինչպես սամադխի:

Լավագույն մաղթանքներս բոլորին:

Մնացածի մասին` հանդիպման ժամանակ:

1963 թ.

Աղբյուրը՝  Чашка чая. 365 писем Ошо

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Սամադխիսանսկրիտ. բառ է, նշանակում է «գիտակցության կենտրոնացում»։ Եթե դուք ամբողջությամբ կենտրոնանում եք այդ պահին արվող գործի վրա, ապա կարողանում եք սեփական հոգու վրա իշխանություն ունենալ:

սադխանա-սանսկրիտ. բառ է, որը հինդուիզմի և բուդդիզմի մեջ նշանակում է հոգևոր փորձառություն` «միջոց ինչ-որ բանի հասնելու համար»: Ենթադրում է հոգևոր կարգապահության շնորհիվ հասնել հոգևոր կյանքի զարգացման: Տղամարդը, ով իրեն նվիրում է սադխանային, անվանում են սադխակա, կնոջը` սադխիկա: «Սադխանա» եզրույթը իր նշանակությամբ մոտ է յոգա ասվածին:

Ծանոթագրությունը` Ն.Մ.-ի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Օշո» կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Մի բաժակ թեյ. նամակ 7

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s