Ողջունում եմ քեզ:
Ամբողջ մայիս ամսվա ընթացքում արված ուղևորություններն այնպիսի ազդեցություն են ունեցել իմ առողջության վրա, որ հունիս ամսվա` Բոմբեյ, Կալկաթա, Ջայպուր, նախատեսված ծրագրերը չեղյալ է համարվում:
Ես ուրախ եմ լսել, որ դու փորձարկում ես սամադխի-յոգա:
Արդյունքների համար մի անհանգստացիր, ուղղակի շարունակիր փորձարկել:
Վերադարձ կլինի անպայման, և կլինի ոչ թե աստիճանաբար, այլ միանգամից` հանկարծակի, դա տեղի կունենա առանց ջանքերի` անսպասելիորեն:
Կյանքը վայրկյանների ընթացքում կդառնա զարմանալիորեն ուրիշ:
Ես հիմա ոչինչ չեմ գրի Բխագվան Մախավիրի մասին:
Բացարձակ ցանկություն չունեմ այդ մասին գրելու:
Բայց, եթե դու ինձ համոզես, այ դա ուրիշ բան:
Մնացած ամեն ինչ կարգին է:
Աղբյուրը՝ Чашка чая. 365 писем Ошо
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Բխագվան Մախավիր-Ազգային խոշոր արգելոց Հնդկաստանի Գոայի նահանգում: Զբաղեցնում է 240 քառակուսի կմ տարածք, սահմնակից է Կարնատակային: Արգելոցը հայտնի է կենդանական և բուսական աշխարհի բացառիկ տեսակներով: Այստեղ է գտնվում Դուդխսագարի նշանավոր ջրվեժը, ինչպես նաև` Մախադեվա-Տամբդի Սուրլա տաճարը:
Սամադխի—սանսկրիտ. բառ է, նշանակում է «գիտակցության կենտրոնացում»։ Եթե դուք ամբողջությամբ կենտրոնանում եք այդ պահին արվող գործի վրա, ապա կարողանում եք սեփական հոգու վրա իշխանություն ունենալ:
Ծանոթագրությունը` Ն.Մ.-ի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Օշո» կայքէջին
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ