Հեշտ է արդյոք Աստված լինել

16939234_1346170635426373_5784953929941223935_n

Արդյո ՞ք հեշտ է Աստված լինել: Իսկ Դու փորձի ՛ր:

Նախ՝ փորձիր սիրել: Հեշտ է սիրել բարի, շռայլ, խելացի, գեղեցիկ, հետաքրքիր և տաղանդավոր մարդկանց: Համենայն դեպս, հեշտ է սիրել հոգեհարազատ մարդկանց:

Իսկ Դու սիրի ՛ր նրան, ով թքում է հոգու մեջ, ով ստորություն է շնչում` հարվածելով թիկունքից: Սիրի ՛ր նրան, ով դավաճանում է և ստում:

Սիրի ՛ր, գիտենալով, որ ոչինչ չի փոխվի և, որ այդ մարդիկ, քո սիրո շնորհիվ, ամենևին էլ լավը չեն դառնա: Նրանք կայրե՛ն, կխաչե՛ն, նրանց պատճառով դուք կտառապեք:

Իսկ Դու ների ՛ր: Ամեն ինչ ներիր և շարունակիր սիրել: Սիրի՛ր անկեղծ՝ չխայելով քեզ: Սիրի՛ր խորը, ինչպես գաղափարն են սիրում, ինչպես մայրն է սիրում իր զավակներին, ինչպես կինն է սիրում տղամարդուն, ինչպես ջութակահարն է սիրում իր ջութակը, սիրիր այնպես, ինչպես կարող է սիրել միայն Աստված…

Թող քո հոգին բաց դուռ դառնա ամեն մի ցավի, ամեն մի դժբախտության` անդունդում ժամանակը կորցրած կամ նոր եկող ցանկացած ճակատագրի համար:

Սիրո՞ւմ ես: Քեզ զգում ես ինչպես հերո՞ս: Արդեն սկսեցի՞ր տեսնել լուսե մարտիրոսի կերպարը, Նրա, ով տառապում է ողջ մարդկության հանդեպ տածած սիրո և ներումի համար:

Մազոխի՛ստ, այդպիսի սերը նետի՛ր գրողի ծոցը, և կրկին սիրի՛ր բարուց և չարից, աշխարհի բաժանարար սկզբունքներից և մարդկային բարոյականության լավից ու վատից, խժռող գազանի երջանկությունից և տրոփող նյարդային ցավից անկախ:

Սիրի՛ր՝ ճանաչելով գոյի հավերժական ներդաշնակությունը:

Դո՛ւրս արի ինքդ քեզ մեղադրելու նեղ շրջանակից: Սկսիր հե՛նց այդտեղից, այնուհետև վերադարձիր, ու ես կասեմ, թե հետո ինչ է պետք անել:

Այդ ժամանակ արդեն Դո՛ւ ինձ կպատմես` հեշտ է արդյոք աստված լինել: Ես քեզ կհավատամ միայն մի դեպքում, երբ Դու ժպտաս և ասես. «Հեշտ է»:

Աղբյուրը`  Аль Квотион «Слово, которого нет»

Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s