Ջեֆ Ֆոստեր «Եթե ուզում ես ապրել քեզ դուր եկած կյանքով»

17190819_778871135599464_953101855604009675_n

Եթե դու ուզում ես ապրել այն կյանքով, որը քեզ դուր է գալիս,

Ուրեմն` սիրի՛ր կյանքը, որը դու ունես:

Նայի՛ր նպատակին

Ինչպես իրականության.

Ընդունի՛ր պահն այս որպես նվեր:

Հարստություն, թե աղքատություն,

Հիվանդություն, թե առողջություն.

Խոնարհվի՛ր այն ամենի առաջ, ինչ դու ունես,

Եվ ընդունի՛ր այն, ինչ որ գալիս է:

Այդ ժամ դու կլինես իրապես հարուստ

Այս սրբազան Հողի վրա ապրող

Մարդկանց մեջ:

Աղբյուրը`   Джефф Фостер

«Կիրակնօրյա ընթերցարան» շարքից`

Ոգին հայելի է

Դատավորի կիրակի

Խաչատուր Աբովյան «Անդրկովկասի և Հայաստանի տնտեսական և մշակութային զարգացման ծրագիր»

Ինչ կլիներ, եթե

Ի՞նչ կլիներ, եթե

Դու մի կողմ հրեիր «անհանգստությունը»`

Ուղղակի ուշադրություն դարձնելով

Ստամոքսի կծկումներին:

Ի՞նչ կլիներ, եթե

Քեզնից հեռացնեիր «մենակությունը»`

Ուղղակի հաշվի առնելով

Սրտի շրջանում եղած ծանր զգացումը:

Ի՞նչ կլիներ, եթե

Դու ջնջեիր «հիվանդ», «կոտրված» կամ «վատ» ֆայլերը`

Ուղղակի նկատելով լարվածությունը կոկորդի,

Ճնշումը գլխի,

Ցավը ուսերի:

Ի՞նչ կլիներ, եթե

Դու դադարեիր լուծումներ փնտրել

Եվ հասկանայիր՝ կա ՞ արդյոք խնդիր:

Դո՛ւրս արի հոգնեցնող սյուժեներից, ընկե՛ր իմ,

Դա չէ ճշմարտությունը, և երբեք էլ դա չի եղել,

Ուշադրությունդ սրբորեն կենտրոնացրու այս պահի վրա:

Մոտեցի՛ր ինքդ քեզ,

Ջերմությո՛ւն բեր քո ցավոտ տեղին:

Այս արարքն այնքան էլ սխալ չէ, ինչպես դու ես մտածում:

Հենց այդտեղ միշտ, մի՜շտ այնքան շատ կյանք է լինում…

Աղբյուր`  Джефф Фостер

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Ջեֆֆ Ֆոստեր»  կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Ջեֆ Ֆոստեր «Եթե ուզում ես ապրել քեզ դուր եկած կյանքով»

  1. aramazdg:

    ինչ որ շատ արագ ես է առաջ գնում, այ Նունե ջան… մաջալ տուր ։)

    Нравится

  2. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s