Ձին սատկել է` իջի՛ր

Կյանքում լինում են բավական շատ իրավիճակներ, մարդիկ կամ իրեր, որոնք մեզ չեն բավարարում:

Օրինակ`

-Հարաբերություններ, որոնք վաղուց բեռ են դարձել:

-Աշխատանք, որը վաղուց հոգնեցրել է:

-Բիզնես, որը վնասով է աշխատում:

Բայց, անհայտ պատճառներով, մենք կառչում ենք նավի տախտակամածին` հույս ունենալով, որ ինչ-որ ժամանակ այն, այնուամենայնիվ, կսկսի լողալ` դրա վրա ծախսելով մեր մնացած նյարդերը, ժամանակը, գումարը:

Նման դեպքերում, անշուշտ, պետք է առաջնորդվել հետևյալ կերպ` ցուցաբերել հաստատակամություն  և չհանձնվել, ասել է թե` «համբերություն, աշխատանք, ջանքեր»: Այս դեպքում լավ կլիներ` լիներ ինդիկատոր-ցուցանիշ, որը ցույց կտար նպատակների կատարման ճշգրիտ ժամկետները: Բայց, քանի որ, նման ինդիկատոր գոյություն չունի, պետք է ապավինել հին հնդկացիական հետևյալ ասացվածքին. «Ձին սատկել է` իջի՛ր»:

Թվում է, թե ամեն ինչ պարզ է, բայց…

Մենք ինքներս մեզ համոզում ենք, որ դեռ հույս կա:

Մենք ձիուն ավելի ուժեղ ենք խփում:

Մենք ասում ենք. «Մենք միշտ էլ այդպես ենք ձի քշել»:

Մենք կազմակերպում ենք միջոցառումներ մեռած ձիուն վերակենդանացնելու համար:

Մենք բացատրում ենք, որ մեր մեռած ձին ավելի «լավն է, արագավազ է ու էժան»:

Մենք կազմակերպում ենք տարբեր սատկած ձիերի համեմատության մրցույթներ:

Մենք նստում ենք ձիու կողքին` նրան համոզելով սատկած չլիներ:

Մենք միջոցներ ենք ձեռք բերում, որոնք օգնում են սատկած ձիերին էլ ավելի արագ վարգել:

Մենք փոխում ենք ձիերին սատկած ճանաչելու չափանիշները:

Մենք այցելում ենք ուրիշ վայրեր, որպեսզի տեսնենք` ինչպես են այնտեղ քշում սատկած ձիերին:

Մենք հավաքում ենք գործընկերներին, որպեսզի վերլուծենք սատկած ձիերի վարքագիծը:

Մենք քշում ենք սատկած ձիերին, հույս ունենալով, որ ձիերը միասին ավելի արագ կվազեն:

Մենք վարձում ենք սատկած ձիերի խնդիրներով զբաղվող փորձագետների:

Եթե ձին սատկել է` իջի՛ր:

Աղբյուրը`  Сергей Азимов — «Деньги и сетевой маркетинг»

Ռուերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s