Ընտրատեղամասային կսմիթ 1
Ասա, տեսնեմ` որ դաշինքի կամ կուսակցության վստահված անձն ես, և ես կասեմ, թե ով ես դու:
Ընտրատեղամասային կսմիթ 2
Մինչ 1, 2, 3, 5, 7, 8, 9-ի վստահված անձինք իրար էին տնտղում, պարզվեց` 4-ն ու 6-ը խաղից դուրս վիճակում էին, իրենց գոլերն էլ էն գլխից էին խփել:
Ընտրատեղամասային կսմիթ 3
Կեցցե մեր տատիկ-պապիկների քաղաքական ակտիվությունը, գիտակցված ընտրություն կատարելու կամքն ու նրանց մի կերպ ընտրատեղամաս հասցնող որդիների ու թոռների համառությունը:
Եվ վերջում` «Եթե ընտրություններից ինչ-որ բան կախված լիներ, մեզ թույլ չէին տա մասնակցել դրանց»։ Մարկ Տվեն