Շնորհակալ եղիր այն ամենի համար, ինչը քեզ անհանգստացնում է, չէ՞ որ այն քեզ օգնում է ազատ լինել:
Ստիպված ես տհաճ գո՞րծ անել:
Շնորհակալ եղիր կյանքին` դու հնարավորություն ես ստացել ազատվել նախապատվություններից և սահմանափակումներից:
Հայտնվել ես անհարմարավետ պայմաններո՞ւմ:
Շնորհակալ եղիր կյանքին` դու հնարավորություն ես ստացել ազատվել հարմարավետության հանդեպ ունեցած քո սովորությունից:
Սխալ բա՞ն ես արել:
Շնորհակալ եղիր կյանքին` դու հնարավորություն ես ստացել ազատվել սեփական անսխալականության կեղծ զգացումից:
Քեզ վիրավորվա՞ծ ես զգում:
Շնորհակալ եղիր կյանքին` դու հնարավորություն ես ստացել ազատվել սեփական կարևորության զգացումից:
Քեզ խաբվա՞ծ ես զգում:
Շնորհակալ եղիր կյանքին` դու հնարավորություն ես ստացել ազատվել քո պատրանքներից:
Քեզ չգնահատվա՞ծ ես զգում:
Շնորհակալ եղիր կյանքին` դու հնարավորություն ես ստացել ազատվել ճանաչված լինելու ձգտումից:
Քեզ ձախողակի պես ես զգո՞ ւմ:
Շնորհակալ եղիր կյանքին` դու հնարավորություն ես ստացել ազատվել հաջողության մասին քո ունեցած պատկերացումներից:
Քեզ վիրավորե՞լ են:
Շնորհակալ եղիր կյանքին` դու հնարավորություն ես ստացել ազատվել բառերի ազդեցությունից:
Քեզ թալանե՞լ են:
Շնորհակալ եղիր կյանքին` դու հնարավորություն ես ստացել ազատվել իրերի նկատմամբ ունեցած կապվածությունից:
Քեզ հարվածե՞լ են:
Շնորհակալ եղիր կյանքին` դու հնարավորություն ես ստացել ազատվել պատասխանելու անհրաժեշտությունից:
Քեզ չեն սիրո՞ւմ:
Շնորհակալ եղիր կյանքին` դու հնարավորություն ես ստացել ազատվել ուրիշների կարծիքների հանդեպ ունեցած կախվածությունից:
Քեզ զրպարտո՞ւմ են:
Շնորհակալ եղիր կյանքին` դու հնարավորություն ես ստացել ազատվել «ճիշտ» լինելու քո կերպարից:
Անհաջողությունների մեծամասնությունը նման է Տիեզերքի թեթև շշնջոցների, որոնք թույլ չեն տալիս մեզ քնել: Մյուսներն ավելի շատ նման են ասեղի ծակոցների, որոնք մեր ուշադրությունը կենտրոնացնում են իրական կարիքների վրա: Միայն մի քանիսն են իրականում լուրջ անհաջողություններ, որոնք նման են բժշկի` մեզ կյանք վերադարձնող ներարկումների:
Աղբյուրը` Дзен Росомахи
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Նկարի հեղինակ` Նինո Չակվետաձե
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ