Սերն այնպիսի բան չէ, որ կարելի լինի կատարել, այն տեղի է ունենում ինքն իրեն, երբ դուք զբաղված եք մեկ այլ բանով:
Կան պարզ բաներ, որոնք կարելի է անել՝ կողքին նստել, լուսնին նայել, երաժշտություն լսել, մինչդեռ սիրո դեպքում ուղղակիորեն չի կարելի ոչինչ անել: Սերը շատ է նուրբ ու փխրուն: Հենց դուք սկսեք նայել ուղիղ և ակնապիշ, սերը կանհետանա: Այն գալիս է միայն, երբ դուք զբաղված եք լինում ուրիշ ինչ-որ բանով՝ անսպասելիությունից ձեզ անակնկալի բերելով: Չի կարելի սիրուն ձգտել ուղիղ՝ ինչպես նետի: Սերը թիրախ չէ: Այն շատ նուրբ երևույթ է, բացի այդ` չափազանց ամաչկոտ է: Հենց դուք առաջ ընկնեք, այն կթաքնվի: Հենց դուք ինչ-որ բան անեք ուղիղ և բացահայտ, էլ չեք գտնի նրան:
Աշխարհը սկսել է ապուշավարի վերաբերվել սիրուն: Մարդիկ ուզում են սերը ստանալ անմիջապես: Նրանք ուզում են, որ այն մատուցվի ինչպես լուծվող սուրճ՝ պատվիրեցիր և պատրաստ է:
Սերը նուրբ արվեստ է. այն ձեր գործողությունների ոլորտից դուրս մի բան է: Երբեմն գալիս են այդ հազվագյուտ, երանելի պահերը` հասնելով կարծես մեկ այլ աշխարհից: Դուք այլևս հողի վրա չեք, այլ՝ դրախտում: Միասին գիրք կարդալով՝ դուք այնքան են կլանվում, որ հանկարծ թվում է` ձեր երկուսին պարուրել է բոլորովին նոր որակ:
Ինչ-որ բան ձեր երկուսին կարծես պարուրում է լիակատար հանգստության աուրայով: Բայց դուք ուղղակիորեն ոչինչ չեք արել. միայն գիրք եք կարդացել կամ երկար զբոսնել եք, ուժեղ քամուն հակառակ քայլել եք ձեռք ձեռքի տված և հանկարծ…ծնվում է սեր:
Սերը միշտ էլ ստիպում է անսպասելիությունից անակնկալի գալ:
Աղբյուրը` Ошо
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Լուսանկարը` Սիրանուշ Թումանյանի
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ