Ես չգիտեմ՝ դուք հավատո՞ւմ եք, թե՞ ոչ ճակատագրին, կարմային, Աստծուն:
Չգիտեմ՝ ինչի՞ն եք ապավիում, երբ ողբերգական լուրը ձեզ ծնկի է բերում: Ի՞նչն է օգնում, երբ փլուզվում է պատրանքների հանդեպ ձեր վերահսկողությունը և անվտանգությունը: Ձեզ ո՞ր մտքերն են հանգստացնում և թույլ տալիս քնել:
Մարդիկ հավերժ չեն, խոցելի են ու փխրուն: Հանգամանքներն անկանխատեսելի են: Քեզ և քո սիրելիների անվտանգությունը վերահսկելու հնարավորության բացակայությունը երբեմն խենթացնում է: Սակայն վերահսկել այն, ինչ տեղի է ունենալու, ավա՜ղ, անհնար է:
Ինչո՞ւ պետք է ինչ-որ հրեշային բան պատահի, որպեսզի մենք սկսենք զանգահարել միմյանց, իրար տուն գնանք, աջակցելու ձևեր առաջարկենք: Թվում է, թե մահվան խնդիրը կյանքը հեշտ դարձնելն է՝ հիշեցնելով, որ մենք ունենք անգին նվեր, որը մի օր առանց նախազգուշացնելու անհետանում է:
Ի՞նչ է հետևում սրանից: Հետևում է՝
— Ապրե՛լ: Կարել չթե թեթև շորեր:
-Դուք մտածում եք՝ կմաշե՞ք այդ ամենը:
-Ես կարծում եմ, որ այդ ամենը պե՛տք է կարել:
Արտասվե՛լ, լռե՛լ, գրկե՛լ սիրելիներին: Իսկ հետո շարունակել առավելագույն չափով անլրջանալ, ծիծաղել, երգել, փոխել աշխատանքը, թեյ ընպել: Խելքահան լինել մայրամուտի, ուռած բողբոջի, գարնանային քամու, այտի փոսիկի և ժպիտի համար: Որսալ սուր զգացողություններ ունենալու ամեն մի հնարավորություն. սիրահարվել, վախենալ, անցնել վտանգի միջով, որոշել, ձայնել, արարել՝ ուղիղ նայելով այդ ամենի աչքերի մեջ և հավաքել այն պահերը, երբ կտրվում է շունչը, ցավում է սիրտը և փշաքաղվում է մարմինը:
Հեռո՛ւ մնա սովորական պճնամոլությունից, դո՛ւրս արի դիտորդի կարգավիճակից, մոռացի՛ր ծաղրող ցինիզմն ու այն սատարողների աջակցությունը, դադարի՛ր քչփորել նորությունները, անպետք գրքույկները և ուրիշների անձնական կյանքը:
Կյանքդ ապրի՛ր ագահորեն և բաց:
Ասում են, որպեսզի հասկանաս՝ ճիշտ ես ընտրել քո ուղին, որով գնում ես, կարելի է իմանալ միայն հետևյալ կերպ` որքան ես դու երջանիկ, երբ քայլում ես այդ ճանապարհով:
Հենց դո՛ւ, հա՛, հենց էլ՝ երջանիկ:
Աղբյուրը՝ sobiratelzvezd.ru
Թարգմանական ծաղկաքաղը՝ Նունե Մովսիսյանի
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ