Սերն այն չէ, ինչը դու փնտրում ես,
Սերն այն չէ, ինչը դու սպասում ես,
Սերը չի գալիս «մի օր»:
Սերը չի գալիս վերևներից:
Դու չես կարող ինչ-որ մեկին մատների վրա խաղացնել՝ նրա սերը ստանալու համար,
Դու չես կարող նույն կերպ վարվել և քեզ հետ:
Եթե դու կարող ես հաղթել սիրուն՝ վստահ մի լինիր դրանում,
Եթե դու կարող ես կորցնել սերը, ուրեմն դա, ըստ էության, սեր չի եղել:
Սերն այստեղ է՝ չգտնված, չկորցրած,
Բայց սերն այստեղ է:
Որքան շատ դու հուսահատ փնտրես սիրուն,
Այնքան շատ դու կշփվես աշխարհի հետ, բայց և՝
Այնքան շատ դու քեզ կզգաս ուշադրության չարժանացած:
Քո գործը սեր չփնտրելն է,
Այլ սեր լինելն է՝
Գիտենալն է որպես քո ինքնության,
Զգալն է՝ ինչպես է այն լցվում քո էության մեջ,
Լսելն է՝ ինչպես է մտնում քո շնչառության մեջ՝
Եվ դուրս հոսում արտաշնչելիս:
Որոնում հայտարարիր՝ Սերը Դու ես:
Աղբյուր՝ Джефф Фостер
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Ջեֆֆ Ֆոստեր» կայքէջին
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ջեֆ Ֆոստեր «Սերը դու ես» – Բարի գալուստ Լիլի Ավագյանի բլոգ