Սովորեք ճիշտ շնչել

18033989_2089876944572560_1536610999795993896_n

Թեև մենք առանց շնչելու մեկ վայրկյան անգամ չենք կարող ապրել, բայց և այնպես, սովորաբար, մենք չենք նկատում` ինչպես ենք շնչում: Այն դեպքում, երբ շնչելու ձևը ազդում է մեր կյանքի որակի վրա` որքանով ենք մենք էներգունակ, աշխույժ, կենսուրախ: Դրանից է կախված նույնիսկ մեր կյանքի հետաքրքիր և լեցուն լինելու հանգամանքը: Ցանկացած իրավիճակում ճիշտ շնչել սովորելը` կյանքը դեպի լավը փոխելու արագ միջոց է: Կարևոր չէ` դուք ինչպիսի հուզական կամ ֆիզիկական ցավ եք զգում` գիտակցված շնչառությունը կարող է թեթևացնել այն: Հնարավոր է` վերը ասվածը ձեզ թվա չափազանցված, բայց այն բացարձակ ճշմարտություն է:

Ես հաճախ լսում եմ հետևյալ արտահայտությունները` ​«շնչելը ձանձրալի է», «ես արդեն կարողանում եմ շնչել», «եկեք մի ինչ-որ նոր և հետաքրքիր բան անենք»: Հավատացե՛ք ինձ` շնչառությունը ճանապարհ է դեպի տուն, գիտակցության հանգստություն է, զգացմունքների ընդունում է և մարմնի բնազդների արթնացում:

Շնչել-արտաշնչելը մեր կյանքի ապրելակերպն է: Եթե սովորենք շնչել լիաթոք, մեր ներսում կկարգավորվի տիեզերքի սկզբունքը, այն է` նորը ընդունելուց առաջ բաց թողնել հինը: Շնչառությունն արձակում է, դատարկություն, միաժամանակ խորը համոզմունք առ այն, որ մեզ սպասում է հաջորդ շունչը: Պատկերացրեք` դուք կանգնած եք այրվող տան տանիքին: Դուք պետք է ամբողջովին հրաժարվեք ձեր ոտքերի տակ եղած հենակետից, որպեսզի ներքև ցատկեք, այնտեղ, ուր ձեզ կրակի բոցերը չեն սպառնում: Մի՞թե ձեզ չի զարմացնում, որ այդքան շատ մարդիկ նախընտրում են կառչած մնալ հնին` սպանելով իրենց, միայն թե չհանձնվեն նորին:

Մակերեսային, ասել է թե` կրծքային հատվածի շնչառությամբ, մենք պահում ենք նախորդ շունչը և եղածը չենք արտաշնչում ամբողջությամբ: Արյան մեջ թթվածնի անբավարարությունն ազդում է մարմնի յուրաքանչյուր բջիջի վրա, հատկապես` ուղեղի: Մինչդեռ խորքային շնչառությունը դանդաղեցնում է ուղեղի ալֆա-ռիթմերի ալիքները: Միայն այս դեպքում մենք կարող ենք ականջալուր լինել մեր ներքին իմաստությանը: Բանն այն է, որ ուղեղի սովորական` բետա- ռիթմերը չափազանց ակտիվ են, որի պատճառով մենք չենք հասցնում ուշադրությունը կենտրոնացնել ներքին գիտելիքի կամացուկ, բայց վստահ ձայնին:

Հարց.

-Իսկ մեր ինչի՞ն է պետք սովորել ճիշտ շնչել:

Պատասխան.

Մեր կյանքը ներդաշնակ չէ բնության հետ: Տրավմաներով ուղեկցվող սոցիալականացման գիշատիչ գործընթացը մեզ զրկում է օրգանական աճի տարածականությունից: Մենք սովորել ենք արագացված ռիթմով ապրելուն: Քանի՞ անգամ են ձեզ մանկության տարիներին շտապեցրել, և դուք ստիպված եք եղել շնչել ոչ լիարժեք և հատու: Երբ ընկրկել եք կամ վախեցել, դուք պահել եք շնչառությունը: Ոչ խորքային շնչառության դեպքում, ժամանակի ընթացքում, զգայարանները բթանում են:

Հիշում եմ` երեխա էի, պառկած էի անկողնում, տխրությունից որոշեցի ընդհատ-ընդհատ շնչել այնքան, մինչև դառնայի ամպի նման անտեսանելի, թեթև ու թռչեի դեպի երկինք: Դրանից ոչինչ դուրս չեկավ, ես դեռ այստեղ եմ: Եթե միայն մանկության շրջանում մեզ սովորեցնեին ներշնչվել զգացմունքներով, ոչ թե անախորժությունների դեպքում պահել շնչառությունը, ապա մեզնից յուրքանչյուրը այս աշխարհին ուղղված բոլորովին այլ հայացք կունենար…

Բայց պետք չէ անհանգստանալ` շնչել սովորելը երբեք ուշ չէ:

Մեզանից շատերը` արևմտյան քաղաքակրթության զավակները, գրեթե միշտ շնչում են կրծքավանդակի վերին հատվածով: Նայեք շուրջբոլորը և կտեսնեք, թե ինչպես եք շնչում դուք և, թե ինչպես են շնչում այն մարդիկ, ում կողքին դուք անցկացնում եք ձեր ժամանակը: Ուշադրություն դարձրեք` ինչպես են մարդիկ շնչում, երբ հուզված են, ձանձրանում են, ճնշված են, երբ ինչ-որ տեղ են շտապում, հոգնած են, հանգիստ են, երբ նրանք սիրում են:

Եթե դուք զգում եք, որ շնչելիս որովայնը շարժվում է առաջ-ետ (գոտկատեղի մակարդակով), նշանակում է` դուք շնչում եք միայն կրծքավանդակի վերին մասով: Վերին հատվածում շրջանառվում է օրգանիզմի ամբողջ արյան կեսը միայն: Բայց չէ՞ որ թթվածնով պիտի ապահովվի արյան ամբողջ քանակը, ստացվում է, որ դուք օրգանիզմին առաջարկում եք մաքրվել և էներգիայով լցվել` չորս լիքը բաժակի փոխարեն տալով մեկ բաժակից էլ քիչ վառելիք: Փորձե՞լ եք` բիսկվիտի խմորի մեջ չորս ձվի փոխարեն մեկ ձու գցել, այդ թխվածքից ի՞նչ դուրս կգա: Այն կլինի չոր և կոշտ: Որովայնով շնչելը մարմնին օգնում է հարմարվել մշտապես շտապող աշխարհին: Պարադոքս է, բայց շնչելով խորքից, մենք հասկանում ենք, որ պետք չէ շտապով անցնել աշխարհի միջով: Եվ մենք սկսում ենք դանդաղ շարժվել մեր ճանապարհով` վայելելով սեփական զգացմունքները: Պատկերավոր ասած` մենք հասցնում ենք զմայլվել ճանապարհի եզրին աճած վարդի բույրով:

Միով բանիվ` սովորեք ճիշտ` խորքային շնչել և արտաշնչել:

Աղբյուրը` Памела Фри

Ռուսերենից փոխադրությունը և ծաղկաքաղը` Նունե Մովսիսյանի

Լուսանկարը` Քնարիկ Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s