Ջեֆ Ֆոստեր «Դուք արժանի լինելու պարտավորություն չունեք»

tumblr_ol7qquAGxP1uv71q3o1_1280

Արժանավոր և հարգված մարդ լինելու կարիք չկա: Գրողի ծոցը կորչեն բոլոր կոչումները:

Եթե դուք հաջողակ եք, եթե ձեր գործունեության արդյունքում պլյուսներ ունեք, եթե ձեր աշխատանքում առաջխաղացում կա, եթե մրցավազքում հաղթում եք` իմացած լինեք, որ ձեզ շատ էլ չեն սիրելու: Դուք պետք է ազատվեք բոլորին սիրելու լինելու պատրանքից:

Ձեզ ինչ-որ մեկը ինչ-որ բան տալու պարտավորություն չունի: Դա սեր չէ: Սերը այն դեպք չէ, որ դուք պետք է խնդրեք, վաստակեք կամ արժանին մատուցեք: Դուք արժանավոր մարդ լինելու պարտավորություն չունեք:

Ձեզ հարկավոր է միայն լինել կենսասեր մեկը, և դուք կդառնաք արժանի: Քանի որ դուք անբաժանելի չեք աստղերից, լեռներից, մարգագետնում խշշացող ծառերից: Եվ դուք հետևում եք շնչառությանը` ինչպես է այն բարձրանում և իջնում: Դուք ձեր ներսի տիրույթում ստեղծում եք վաղուց մոռացված` ամոթի, վախի, թերարժեքության, տխրության զգացումներ: Դուք սովորում եք վստահել մարմնին, նրա ռիթմերին, այն բանին` ինչպես է այն փորձում պաշտպանել իրեն: Սովորում եք վստահել ձեր մարմնի անկանխատեսելիության և վտանգի բնազդին:

Դուք սովորում եք շնչել ձեր մարմնի ցավոտ տեղի մեջ`այն անվտանգ դարձնելով: Անվտանգ է անգամ, երբ քեզ անվտանգ չես զգում: Դա է ազատությունը:

Դուք պետք է ձեր մեջ սիրեք այն բաները, որոնք իրենց չսիրված են զգում: Դա է հենց սերը, որի մասին դուք միշտ երազել եք, սեր, որին արժանի լինելու կարիք բնավ չունեք:

Աղբյուր` Джефф Фостер

Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Ջեֆֆ Ֆոստեր»  կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Ջեֆ Ֆոստեր «Դուք արժանի լինելու պարտավորություն չունեք»

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s